22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ նախագահին, Ամերիկայի ողջ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

«Նման անմարդկային գործողությունները վերահաստատում են մեր այն համոզմունքը, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում, և անհրաժեշտ է միասնականորեն ու վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը մարդկության դեմ ուղղված այդ չարիքն արմատախիլ անելու համար:

Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի հետ մենք աղոթում ենք անմեղ զոհերի հոգիների խաղաղության և վիրավորների առողջության համար»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ