16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երևանի հ. 26 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ավելի քան 110 սաների առջև

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հ. 26 մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով հիմնանորոգված նախակրթարանն իր դռներն է բացել ավելի քան 110 փոքրիկների առջև: Մանկապարտեզի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և տնօրեն Նադեժդա Բաղրամյանին:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է խմբասենյակներում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու փոքրիկների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին: Օգտվելով առիթից՝ մանկապարտեզի տնօրենը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության  համար, ընդգծելով, որ վերջին տարիներին նախակրթարանների պայմանների բարելավմանն ուղղված  ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին  վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող հիմնանորոգման ու անհրաժեշտ գույքով ապահովման ծրագրերը լինելու են շարունակական:

Հարկ է նշել, որ ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախն ստեղծման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ