28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

«Արեւելյան գործընկերության տարածքում հակամարտությունները տարբեր են. Արցախյան հարցը նման չէ ոչ մեկին». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 31-ին ելույթ է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանը՝ Արեւելյան գործընկերության ապագայի եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ: Արեւելյան գործընկերության առաջնահերթությունների համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանի բազմավեկտոր կամ այսպես կոչված «կոմպլեմենտար» Արեւելյան գործընկերության դիրքորոշմանը եւ այս առնչությամբ ընդգծել, որ պետք […]

Նոր նշանակում

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշ»մամբ՝ Արտակ Սահակյանը նշանակվել է ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21–րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Արտակ Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։

Ուժեղ քամին վնասներ է հասցրել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 35 և 36 շենքերի տանիքների ճաղավանդակները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները թիվ 36 շենքի տանիքից ապամոնտաժել են մոտ 3 մ ճաղավանդակ, իսկ թիվ 35-ից՝ մոտ 11 մ: *** Հոկտեմբերի […]

«Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն են խոսում». Խանդոյանը` դատախազին

Երեւանի Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 1-ին  դատավոր Պետրոս Մակյանի նախագահությամբ  մեկնարկեց «Սասնա ծռեր-3» դատական նիստը: Ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի ելույթի ժամանակ թեժ իրավիճակ առաջացավ: Պետական մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալի ելույթը քննարկվող հարցի` դատավորին ինքնաբացարկ հայտնելու հետ որեւէ առնչություն չունի, ինչին Խանդոյանն արձագանքեց. «Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն […]

Ռուզաննա Խաչատրյանի հերթական գրառումը՝ ասույթներով

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հերթական գրառումն է արել Ֆեյսբուքի իր էջում․ «ԱՍՈՒՅԹՆԵՐ իր գրասենյակի մատույցները անառիկ պահած և գրիչի սխալ օգտագործումից, թանաքի հետադարձ հարվածից գանգուղեղային ծանր վնասվածք ստացած պաշտոնյային …Լինում են խրամատային ճշմարտություններ, և «կաբինետային կլյաուզաներ»… …Զորավարը զորահանդես է բեմադրում, գրասենյակային գործիչը՝ մի դերասանի «թատրոն»… …Գրասենյակում ծառայածի համար հայրենիքի սահմանը իր […]

Դեղեր ձեռք բերելու համար ՔԿՀ-ներին կտրամադրվի 150 մլն դրամ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մատնանշեց հիմանական փոփոխություները, որոնք նախատեսված են այս տարվա բյուջեով: Ըստ նրա, նախևառաջայդ փոփոխությունները պրոբացիոն ծառայությանն են վերաբերում: «Ծրագիրը ներդնելիս մենք ենթադրում էինք, որ պրոբացիոն ծառայողների թիվը հասնելու է 210-220-ի, բայց այս պահին 77 աշխատող ունեն: Այս տարի կատարում ենք հերթական քայլը՝ ծառայողների թիվն ավելացնելով 35 հաստիքով՝ ապահովելով նաև պահանջվող տեխնիական […]

ՀԵՀ-ը մի շարք միջոցառումներ կնվիրի երիտասարդներին՝ ուսանողության և երիտասարդության տոների առթիվ

Նոյեմբերը երիտասարդական ամիս է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մի շարք միջոցառումներ կիրականացնի՝ նվիրված երիտասարդական տոներին։ Միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին «Երաժշտական ավտոբուս» ծրագրով։ Կոնսերվատորիայի ուսանողներն ավտոբուսով կշրջեն երևանյան բուհերով, մայրաքաղաքով և իրենց կատարումներով կշնորհավորեն երիտասարդներին համաշխարհային […]

Կառավարությունը միշտ հայտարարել է մենաշնորհների դեմ պայքարի մասին, բայց․․․

  Այսօր տնտեսագետ Գագիկ Վարդանյանը ակումբում հայտարարեց` Հայաստանի տնտեսությունը պետք է կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի։ Բանախոսը շեշտեց՝ կառավարությունը միշտ հայտարարել է մենաշնորհների դեմ պայքարի մասին, սակայն տնտեսագետի կարծիքով «մենաշնորհը միշտ չէ որ վատ է»: «Խնդիրն ուրիշ տեղ է. կան բնագավառներ, որ այդքան էլ շատ ցանկացողներ չկան, որ մտնեն, այսինքն` բնական ձեւով է ստացվել այդ մենաշնորհները»: Գագիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի