Առողջապահության ոլորտի ծախսերը կրճատվել են. պատգամավորները տրամաբանությունը չեն հասկանում
Խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի՝ հանձնաժողովներում քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ինչ տրամաբանությամբ են կառավարությունում բյուջետային հատկացումները որոշել, որ առողջապահության ծախսերը կրճատել են 5,8 միլիարդով: «Արդյոք Կառավարությանը չի՞ մտահոգում ժողովրդի առողջական վիճակը»,-հարցրեց պատգամավորը։ «Ինչպես բազմաթիվ հարցեր, այնպես էլ ժողովրդի առողջական վիճակը Կառավարությանը մտահոգում է»,-արձագանքեց Ջանջուղազյանը։ Ինչ վերաբերում է ոլորտային հատկացումներին, […]