27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լայն սպառման մի շարք ապրանքներ թանկանալու են

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային 7 բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին շարունակվում է քննարկվել «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե արդյոք սխալ չի կանխատեսվել բյուջեով 3,5% գնաճը, այն դեպքում, երբ որոշ վերլուծաբաններ արդեն ավելի շատ են կանխատեսում՝ հաշվի առնելվ այն հանգամանքը, որ ԵԱՏՄ-ի մաքսային օրենսգիրքն ուժի մեջ մտնելու դեպքում գնաճային ճնշումներ է առաջ բերելու:

«Այսինքն՝ լայն սպառման մի շարք ապրանքներ թանկանալու են»,-ասաց նա: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, թե նշված 3,5%-ը բյուջեով դեֆիլյատորի կանխատեսումն է, իսկ գնաճը կանխատեսվել է 4 ±1,5% միջակայքում: «Եթե բավարար չեն այս հաշվարկներն, ըստ Ձեզ, պատրաստ ենք քննարկել, բայց դա լավագույնն է, որ կարող ենք ունենալ, մենք վերցրել ենք լավագուն փորձը և կիրառել ելակետային տվյալները և ներկայացրել բյուջեի օրենքի շրջանակներում»: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի կիրառումից հետո 2018թ-ի գնաճին, փոխնախարարը համաձայնեց, որ կան որոշ ապրանքատեսակներ, որոնք կարող են այլ վարքագիծ ունենալ, քան ընդհանուր խումբը, որով գնահատվում է գնաճը: «Բայց ինչ վերաբերում է փորձագետների կարծիքին, դրանց դժվար է որևէ կերպ արձագանքել, քանի որ դրանց տակը եղած դատողությունների համակարգը բացակայում է, հիմնավորումներ չկան, այն ինչ ներկայացվել է նախագծում, դրանից ավելի լավ կանխատեսում ունենալ չենք կարող»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ