15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Առաջին պարապլաներային թռիչքները Տաթեւում /տեսանյութ/

«ՏաԹևեր» ճոպանուղին և SKY CLUB ակումբը համատեղ պարապլաներային թռիչքներ կկազմակերպեն Տաթևում:

Պարապլաներային առաջին թռիչքը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Գորիսի օդանավակայանից։ Թռիչքի մասնակիցները 10-20 րոպե կսավառնեն Տաթևի շրջակա տարածքում՝ բարձունքից վայելելով Որոտանի կիրճի, Տաթևի վանական համալիրի գեղեցկությունը։

Թռիչքների հետ կապված առաջարկներին ու ծառայություններին կարելի է ծանոթանալ «ՏաԹևեր» ճոպանուղու կայքում։  Կազմակերպիչները երաշխավորում են բարձր տրամադրություն ու անմոռանալի ժամանց։

Թռիչքի համար եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում թռիչքը կտեղափոխվի այլ վայր կամ այլ օր: Կից տեսանյութում կարող եք դիտել Տաթևում պարապլաներային փորձնական թռիչքները։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ