28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայրը կանգնի՞, ասի՞, որ կապիտալ վերանորոգում ենք սկսում, ոչ հաց կերեք, ոչ այլ բան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե սոցիալական ոլորտին տրվող աջակցությունը բյուջեից 362 մլն դրամով նախորդ տարվա համեմատ կրճատելով արդյոք ՀՀ Սահմանադրությանը չեն հակադրվում, քանի որ Սահմանադրության առաջին հոդվածն ասում է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է: 

Փոխնախարարը պատասխանեց, թե չէ չի հակասում Սահմանդրությանը, և նախորդ տարվա համեմատ նվազել է հատկացումների 0,1 տոկոսն ընդամենը: «Եթե պատկերացնենք, որ սոցիալական ծախսերով է մարդու իրավիճակը բարելավելում, դատապարատաված կլինենք ձախողման: Սոցիալական բնագավառի ծախսերը չափազանց կարևոր լինելով՝ չեն բավարարում աշխատելով և կենսամակարդակը բարձացնելու համեմատ: Հիմա դուք ասում եք՝ վատացել է մարդկանց սոցիալական վիճակը՝ ես էլ կհարցնեմ՝ ինչով»,-ասաց Ջանջուղազյանը և հավելեց, թե դա արվել է աաշխատատեղերի ավելացման տրամաբանությամբ: Փոխնախարարը մեկ ցուցանիշ ներկայացրեց.ըստ ԱՎԾ-ի նվազել է գործազրկությունը առաջին կիսամյակում, երբ աճել է ակտիվ բնակչության թիվը: «Հիմա այն մարդիկ, ովքեր առաջ աշխատանք չունին, հիմա ունեն, իրենց սոցիալական վիճակը վատացե՞լ է, թե չէ: Պնդումը, թե վատացել է,  ավելի շատ էմոցիա է պարունակում, այս դեպքում թվերը հակառակն են ասում: Սոցիալական պաշտպանության բաժնի ծախսերով հնարավոր չէ դատողություն անել, թե ուր ենք գնում, նայեք գյուղատնտեսության բագավառին, այնտեղ 4 մլրդով աճել է, դա էական կշիռ ունի, դա նպաստելո՞ւ է սոցիալական վիճակի լավացմանը, թե՞ ոչ»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը պնդեց՝ վիճակն իսկապես վատթարանում է, քանի որ օրեցօր գնաճն է բարձրանում, կենսաթոշակ ու աշխատավարձ չի բարձրացվում: «Բյուջեն պետք է արտահայտի առաջին հոդվածը, որ սոցիալական պետություն ենք: Ես համեմատեմ ընտանիքի հետ, ձեր մոտեցումը նույնն է, որ ընտանիքի հայրը կանգնի ու հայտարարի, որ մենք մյուս տարի կապիտալ վերանորոգման աշխատանքներ ենք սկսում, ուրեմն ոչ հաց պետք է ուտեք, ոչ այլ բան»,-ասաց պատգամավոը և նշեց, որ հավասարաչափ չի բաշխումն արվել: Ջանջուղազյանը նշեց, թե տրամաբանությանը համաձայն է, բայց հետևությունների հետ՝ ոչ: «Մենք ամենալավ փոխզիջումն ենք գտել, տնտեսության տարբեր ոլորտների ու հանրության տարբեր շերտերի համար և արտահայտել բյուջեում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ