28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Շոկ. Էրիկը Երուսաղեմի սբ. Հարության տաճարում բժշկվել է /տեսանյութ/

Մինչև Ուրբաթ Էրիկը սայլակով էր տեղաշարժվում 12 տարի առաջ տեղի ունեցած ավտոթարի պատճառով: Վերջին 4 ամիսների ընթացքում ընդհանրապես չէր կարողանում կանգնել: Նա արդեն 2րդ օրն է Սբ. Հարության տաճարից (Երուսաղեմ) ոչ մի տեղ չի գնում, որովհետև ինչպես քիչ առաջ ինձ պատմեց հեռախոսով, չի կարողանում «մեջքը շուռ տալ ու գնալ այն ամենից հետո ինչ որ Աստված արեց իր կյանքում 2 օր առաջ»:

Ուրբաթ երեկոյան իր ընկերներին խնդրել էր, որ Թել Ավիվից իրեն հասցնեն Երուսաղեմ՝ գիշերը Սբ. Հարության տաճարում աղոթքով անցկացնելու համար: Քանի որ սայլակով չէր կարող ներս մտնել, չոքեչոք ներս է մտել Տիրոջ Սբ. Գերեզմանը: «Տիրոջն ասեցի, ես աղոթել չգիտեմ, բայց զղջում եմ իմ մեղքերի համար ու փառք եմ տալիս քեզ ամեն ինչի համար», պատմեց Էրիկը: Երկար աղոթելուց հետո զգացել էր ահավոր տաքություն:

«Մեջս էրվում էր», ասաց Էրիկն իր Թիֆլիսահայ ակցենտով: Ընկերներին կանչէլ է որ օգնեն բաճկոնը հանել: Հետո մի պահ զգացել է քայլելու ցանկություն ու տղաներին ասել թէ ուզում է կանգնի ու քայլի: Ու քայլել է: Հարցրեցի, «ինչպե՞ս եղավ, միանգամից քայլեցիր, թէ՞ աստիճանաբար»: Ասում է, «ոնց որ երեխան նոր նոր սկսի քայլել սովորել»:

Զղջման ձայնով էր խոսում: Աստծուց մեծ նվեր ստացածի նման էր խոսում: Ու ահա 2րդ գիշերն է, որ Սբ. Հարության Տաճարում է ացնկացնում, որովհետև չի կարողանում «մեջքը շուռ տալ ու գնալ»: Այս մասին նաև վկայեց Մոսկվայում բնակվող մեր հավատացյալ քույրերից Соня Джорохянն, ով այս օրերին ուխտի է Երուսաղեմում և ուղակեց այս նկարները:

Սաղմոսերգուն ասում է օրհնեցեք Տիրոջը, պատմեք նրա փառն ու սքանչելի գործերը բոլոր ժողովուրդների մեջ (Սղ. 95:2-3): 

Արմեն Հարեյան

23130925_10209608165672904_3484328842462674442_n

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ