10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Ամեն ինչ կախված է Ռուսաստանի կամքից

  «2013 թվականին   ստորագրվելիք ԵՄ-ՀՀ  համակողմանի ասոցացման համաձայնագրին Ռուսաստանը դեմ չէր: ՌԴ-ն ասում էր՝ Հայաստանը կարող է և՛ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խորացնել, և՛ ԵՄ-ի, բայց եվրոպացիներն առաջ քաշեցին «կա՛մ, կա՛մ» սկզբունքը: Իրականում ասոցացման համաձայնագրին դեմ էր համաշխարհային ֆինանսական օլիգարխիան, իսկ ԵՄ-ն գործիք է նրանց ձեռքում», –   այսօր լրագրողների հետ հանդիպման ընէացքում այսպիսի տեսակետ հայտնեց Ղարաբաղ […]

Նախագահն ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, ֆիզիկոսներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու նոյեմբերի 6-8 Երևանում անցկացվող Համահայկական գիտաժողովին, ինչպես նաև քննարկելու Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) ռազմավարության հետ կապված հարցեր: Յուրի Օգանեսյանը բացի համաշխարհային գիտության մեջ իր առանցքային դերից՝ […]

Ինչպե՞ս կարելի է ծախսել քիչ գումար ու ստանալ շատ էներգիա /տեսանյութ/

  Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Տապան» էկո-ակումբ ՀԿ նախագահ, SPAR միջազգային կրթական նախագծի հայաստանյան համակարգող Հրանտ Սարգսյանը եւ Կոտայքի մարզի գ. Քասախի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն, SPARE-ուսուցչուհի Պայծառ Ղազարյանը անդրադարձան էներգախնայողության հետ կապված մի շարք կարևոր խնդիրների։   Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ը «Էներգախնայողության միջազգային» օրն է ։ «Տապան» էկո-ակումբ  ՀԿ-ն  դպրոցականների […]

Սամվել Բաբայանի գործով նիստը հետաձգվեց

Կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 6-ին շարունակվող «Սամվել Բաբայանի և մյուսների» գործով դատաքննություն հետաձգվեց մեկ շաբաթով: Պետական մեղադրող Արամ Արամյանը ժամանակ խնդրեց  մեղադրական ճառին պատրաստվելու համար: Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 13-ին: Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է […]

Բաստուրմայի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասի գործունեությունը: Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, բաստուրմայի վրա բացակայել է մակնշումը, բացի այդ՝ Երևանում գործող տնտեսվարողը չի ներկայացրել ներկրված մսի և ընդունվող հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, բաստուրմայի արտադրությունը չի իրականացվել արտադրողի սահմանած տեխնոլոգիական հրահանգին ու տվյալ արտադրատեսակի […]

Արցախում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Սևադայի Ալումյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Երևան: Նա Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցի առողջական վիճակի մասին […]

Թուրք լրագրող Ամբերին Զամանը Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ լուսանկար է հրապարակել

Թուրք լրագրող Ամբերին Զամանը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ արված լուսանկար է հրապարակել: Հայտնի լրագրողը, ով անմասն չէ նաև Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարից, «Twitter» -ում կատարած հրապարակմանը կից օգտագործել է «Հայոց ցեղասպանության հոշակոթող», «Բոստոն», «այլևս երբեք» (#ArmenianGenocide memorial, #Boston, #neveragain ) հեշթագերը: Նշենք, որ Զամանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 վայրկյան» նախագծի […]

52 համայնքից 38-ում հաղթել են ՀՀԿ-ականները

Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում 52 համայնքից 38-ում հաղթել են իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի թեկնածուները:  2 համայնքում ղեկավար են ընտրվել «Դաշնակցության», 2-ում՝ ԲՀԿ_ի թեկնածուները: Հետաքրքիր է նաև, որ 10 համայնքում հաղթել են անկուսակցականները:  

Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ: Այսպես, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ուսումնասիրել է նշված գործի նյութերում առկա` համապատասխան օպերատիվ-հետախուզական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի