28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչպե՞ս կարելի է ծախսել քիչ գումար ու ստանալ շատ էներգիա /տեսանյութ/

 
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Տապան» էկո-ակումբ ՀԿ նախագահ, SPAR միջազգային կրթական նախագծի հայաստանյան համակարգող Հրանտ Սարգսյանը եւ Կոտայքի մարզի գ. Քասախի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն, SPARE-ուսուցչուհի Պայծառ Ղազարյանը անդրադարձան էներգախնայողության հետ կապված մի շարք կարևոր խնդիրների։
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ը «Էներգախնայողության միջազգային» օրն է ։ «Տապան» էկո-ակումբ  ՀԿ-ն  դպրոցականների շրջանում նախաձեռնել է էներգախնայողությանն ուղղված դասընթացներ:
 
SPARE-ուսուցչուհի Պայծառ Ղազարյանը նշեց՝   բնական պաշարները օր օրի պակասում են, հետևաբար դրանց պահանջարկը գնալով մեծանում է:
 
«Մենք պիտի հնարավորիս խնայենք այդ պաշարները: Մեր կրթական համակարգում չի եղել այնպիսի առարկա, որին ունի  այսպիսի ձևաչափեր:  Երեխաների համար այդ դասընթացը կարծոս տոն է դառնում։ Այս առարկան հետաքրքրում է անգամ այն աշակերտերին, ովքեր լավ չեն սովորում դպրոցում։

Այս առարկան ինտեգրված դասընթաց է, քանի որ այն կապված է մյուս առարկիաների հետ՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, պատմություն, աշխարհագրություն: Այս դասընթացը ուսումնասիրողները ստանում են էկոլոգիական կրթություն, հասկանում են՝ ինչ ասել է էներգախնայողություն, ու դա որքանով է կարևոր: Երեխան դեռ վաղ հասակից պետք է կրթւոյթւոն ստանա՝ էներգախնայողության վերաբերյալ: սրանից կշահի և՛ պությունը, և մարդկությունը», – նշեց  Պայծառ   Ղազարյանը։

Հրանտ Սարգսյանը հիշեցրեց՝ քիչ գումար ծախսելու ու շատ էներգիա ստանալու համար պարզապես պետք է էներգիան խնայելու համար քայլեր ձեռնարկել։ Օրինակ՝ եթե ուզում եք բնակարանը ջեռուցել, նախապես ուշադրություն դարձրեք, որ  դուռը և լուսամուտները չունենան   ճեղքեր ու լինեն  որակյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ