10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Դու աշխարհի թագուհին ես․ Քրիս Ջենները 62 տարեկան է /ֆոտո/

Նախօրեին Քարդաշյան ընտանիքի մայրիկ Քրիս Ջենների ծննդյան օրն էր։ Նրա դուստրերը իրենց մայրիկին շնորհավորել են սոցկայքերում։ Քիմ Քարդաշյանը, օրինակ, Ֆեսյբուքի իր էջում իր եւ մոր նկարն է հրապարակել ու գրել․ «Շնորհավոր ծնունդդ, իմ լավագույն ընկերուհի Քրիս Ջեններ։ Ես ավելի լավ մայրիկի մասին չէի կարող երազել։ Ես իրոք չեմ պատկերացնում, թե ինչպես ես կարողանում հասցնել լինել […]

Ամեն մեկին չի կարելի եթեր, բեմ, հարթակ տրամադրել․ Գագիկ Սարգսյան

Մի առիթով հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանը, խոսելով հայ երգի մասին, ասել է․«Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը։ Երգը օգնում է մեզ թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամին։ Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք․․․ Ահա՛ թե ինչ է երգը։ Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ […]

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահաբաժիններում ապօրինի ծառահատումները իրականացվել են կայուն հանցավոր խմբի կողմից

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  տարբեր պահաբաժիններում ապօրինի ծառահատումների նպատակով հանցավոր խումբ ստեղծելու և հազարավոր ծառեր հատելու համար։ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում 2014-2017 թթ. իրականացված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր […]

Մաստարայում ապրող 4 զավակ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքին փոքրիկի բուժման համար գումար է անհրաժեշտ (տեսանյութ)

Անդրանիկ Խոսրովի Թադևոսյանը ծնվել է 2010 թվականին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում: Փոքրիկն արդեն կդառնա յոթ տարեկան, սակայն չի քայլում, չի խոսում, մտավորը չի համապատասխանում տարիքին, ունենում է ցնցումներ՝ գիտակցության կորստով: Ներկա հիվանդությունը նկատվել է 1,5-2 տարեկանում:  Բժիշկները հետազոտությունների արդյունքում չեն կարողացել ախտորոշել նրա հիվանդության բուն պատճառները, և փոքրիկը համապատասխան բուժում չի ստացել: Բարերարների շնորհիվ այս […]

Թուրքիայի վարչապետի ընտանիքի անդամները ներգրավված են օֆշորային սկանդալի մեջ

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ)  տեղեկատվություն է տրամադրել աշխարհի նախկին և ներկա ղեկավարների օֆշորային գործունեության մասին:   Ըստ թուրքական « Halk TV » լրատվամիջոցի՝  հրապարակվել է  13.4մլն նյութ «Paradise Papers» (Դրախտի  փաստաթղթեր) անվամբ, որոնց մեջ առկա են նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ընտանիքի տան անդամների անունները, ովքեր նույնպես ներգրավված են օֆշորային սկանդալների մեջ:  Մասնավորապես այդ […]

Խստորեն հետեւեք, որ անպայման նոր ծառեր տնկվեն․ Տարոն Մարգարյանը կարգադրել է

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում շարունակվում են ծառերի և թփերի խնամքի, ծառերի չորացած ճյուղերի աշնանային էտի աշխատանքները։ Զեկուցվել է նաև, որ զուգահեռաբար շարունակվում են նոյեմբերի 11-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի կազմակերպման ու անցկացման նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ […]

Զինվորը կորցնում է գիտակցությունը, բայց ճանաչվել է պիտանի. Ահազանգ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ. ԶԻՆՎՈՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱԿԱՅՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՊԻՏԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՎ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԶՈՐԱՄԱՍ… ————————————————————— Հարգելի պարոն նախարար Ս.թ. մարտի 16-ին և ապրիլի 25-ին համապատասխան գրություններով խնդրել ենք Ձեզ հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Ղազարյանին տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ըստ […]

Կառավարությունն այս օրինագծով փորձում է արդարություն մտցնել. նախարար

«Մենք մի մտածողություն ունենք, որ երեխան պետք է ավարտի, կրթության հարցը արագ փակի ու անցնի կյանք: Իրականում աշխարհում լավագույն համալսարաններում տեղի է ունենում հետևյալը՝ 12 ամյա կրթությունն է պարտադիր, դրանից հետո մարդն ստանում է իր որակավորումը, դուրս է գալիս կյանք, աշխատում է, որոշում է, որ մի հատ ուրիշ ավելի լավ որակավորման կարիք ունի, հետ է […]

Հայաստանը դյուրացնելու է մուտքի արտոնագրերի ստացումը Հնդկաստանի քաղաքացիների համար. Սերժ Սարգսյան

Գործարարների շփումը հեշտացնելու, հատկապես զբոսաշրջային հոսքեր ներգրավելու նպատակով Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար շուտով դյուրացնելու է մուտքի արտոնագրերի ստացումը: Այս մասին հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ լրագրողի հարցադրմանը` կապված Հնդկաստանի և Հայաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցություն ունենալու հնարավորության հետ: «Մենք այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք, Հայաստանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի