10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Մահացել է Սուրեն Նարիմանյանը

Այսօր` նոյեմբերի 6-ին կյանքից հեռացել է Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանի առաջին տնօրեն Սուրեն Նարիմանյանը: Սուրեն Նարիմանյանը ծնվել է 1928 թ.ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի գյուղ Հարութունագոմեր։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմահնագիտական ֆակուլտետը։Ընդունվել է աշխատանքի ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության վարչությունում։Մասնակցել է Էրեբունու ամրոցի հնագիտական պեղումների աշխատանքներին։ Նշանակվել է Էրեբունի […]

Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին: Միության հոբելյանի կապակցությամբ Հանրապետության Նախագահը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու վաստակի, ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել և կոչումներ շնորհել միության անդամ մի խումբ արվեստագետների:  Շնորհավորելով Հայաստանի […]

Տխուր է

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայում եմ QS կազմակերպության վարկանիշային ցուցակը… QS-ը աշխարհի համալսարանների վարկանիշների ամենահայտնի կազմողն է… Այս անգամ 2016-ի տարածաշրջանային ցուցակ է կազմել՝ միայն Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի լավագույն 200 համալսարանների… Փնտրում եմ ու մտքումս կրկնում՝ չէ, չի կարող պատահել, որ գոնե տարածաշրջանում մենք 200-ի մեջ չլինենք, չի կարող… […]

ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը հատուկ հայտարարություն է ընդունել, որով հիշատակում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հույների, ասորիների և սիրիացիների համակարգված ոչնչացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նահանգապետ Հոլքոմբը կոչ է արել Ինդիանայի քաղաքացիներին հիշատակել այդ իրադարձությունը, իսկ նոյեմբերի 6-12-ը հայտարարել է հայկական հարցերի շուրջ տեղեկացվածության շաբաթ: Նահանգապետի հայտարարությունը ողջունել են […]

Մեր ժամանակի հերոսը. «Հոգու հայելի» գիրքը ընթերցողի սեղանին/տեսանյութ/

Նրա հոգին իր իսկ ստեղծած պոեզիայի մեջ է, որի շնորհիվ արտացոլվում է ժամանակն ու մարդը: Խաչիկ Մանուկյան պոետը իր ապրած մաքրամաքուր հույզերով ու իրականամերձ բաղձանքներով նվաճեց ընթերցողի հոգին: Ժամանակակից բանաստեղծը իր մասին խոսել չի սիրում, բայց տողերից բացի խոսում են նաև պոեզիայի գիտակները: Մեր ժամանակների մեծագույն գրականագետներից` Դավիթ Գասպարյանը կարդաց Մանուկյանի հոգին ու երկնեց մի […]

Ի՞նչ է կորցրել Թուրքիան ԵՏՄ-ում

Թուրքիան չի մտնելու Եվրասիական տնտեսական միություն, դա դիվանագիտական հնարք է. կարծում է Պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ Արեգ Գալստյանը: «Սրանք ընդամենը խոսակցությունն են, 70 տարվա ամուր հարաբերություններ կան Եվրոպայի հետ, իսկ Եվրասիական միությունն ընդամենը մի քանի տարի է գործում: Ո՞րն է ավելի արժեքավոր՝ հաշվի […]

Ինտերի հիմնը՝ հայկական ժողգործիքների նվագակցությամբ

Henaran.am-ը նախորդիվ զրուցել է    «Ար» հեռուստաընկերության մարզական լրագրող, երգիչ Արմեն Հայրապետյանը հետ, ով ակտիվորեն երկրպագում է Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբին։ Նա որոշել է իր սիրելի ակումբին երաժշտական անակնկալ մատուցել: Այս անգամ մեր թղթակիցը զրուցել  է ոչ միայն Արմենի, այլև նրա  նոր երգը գործիքավորողի, տեսահոլովակի ռեժիսորի հետ։ -Արմե՛ն, ինչո՞ւ հենց «Ինտեր»-ը: Ի՞նչ եք կարծում, այս […]

Թուրքիայի վարչապետը մեկնում է ԱՄՆ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նոյեմբերի 7-10 ընկած ժամանակահատվածում կլինի ԱՄՆ-ում: Ըստ  թուրքական  «NTV» լրատվամիջոցի՝ Թուրքիայի վարչապետը կհանդիպի ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենջեի, Նյու-Յորքի և Վաշինգտոնի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մահմեդական և հրեա համայնքների ղեկավարների հետ: Դրանից զատ Յըլդըրըմը կհանդիպի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Յըլդըրըմի հետ ԱՄՆ են մեկնելու Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի