18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր ժամանակի հերոսը. «Հոգու հայելի» գիրքը ընթերցողի սեղանին/տեսանյութ/

Նրա հոգին իր իսկ ստեղծած պոեզիայի մեջ է, որի շնորհիվ արտացոլվում է ժամանակն ու մարդը: Խաչիկ Մանուկյան պոետը իր ապրած մաքրամաքուր հույզերով ու իրականամերձ բաղձանքներով նվաճեց ընթերցողի հոգին:
Ժամանակակից բանաստեղծը իր մասին խոսել չի սիրում, բայց տողերից բացի խոսում են նաև պոեզիայի գիտակները: Մեր ժամանակների մեծագույն գրականագետներից` Դավիթ Գասպարյանը կարդաց Մանուկյանի հոգին ու երկնեց մի նոր աշխատություն, որը նվիրվեց մեր կողքին ապրող պոետին:

 «Հոգու հայելի» այսպես է կոչել իր նոր գիրքը   գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:

Այսօր` նոյեմբերի 6-ին ՀԳՄ կլոր սրահում հրավիրված հանդիպման ժամանակ գականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը նկատեց, որ գիրքը տալիս է հնարավորություն, որպիսի գրականագիտական առողջ բանավեճ ծավալվի:

«Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրականագետ Վահագն Սարգսյանը նկատեց, որ Դավիթ Գասպարյանի համար տարին հոբելյանական է, քանի որ գրականագետը տոնում է իր 70 ամյակը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշում է, որ գրականագիտության մեջ վիճահարույց խնդիրներ կան և որևէ մեկը իրավունք չունի ճշմարտության գավազանին միայնակ տնօրինել: «Խաչիկ Մանուկյանին նվիրված գիրքը տարբեր շերտեր ունի և իսկապես կբորբոքի շատերի զգացմունքները, միտքը և հոգին »,-ընդգծեց Միլիտոնյանը:

Բանաստեղծ, գեներալ Սամվել Սաֆարյանն էլ իր դիտարկումներով կիսվեց.«Ամեն ժամանակ ունի իր հերոսները ու Խաչիկն էլ մեր ժամանակների հերոսն է»:

https://www.youtube.com/watch?v=eLWoTAu42Go&feature=youtu.be

Օրվա հերոսները` Խաչիկ Մանուկյանն ու Դավիթ Գասպարյանը միայն ընդգծեցին, որ գրականությունը պետք է հոգի ունենա:

https://www.youtube.com/watch?v=D7UZCtE-Tbc&feature=youtu.be

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ