10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Պուտինը կհամաձայնի՞ Էրդողանի ղարաբաղյան առաջարկներին. 168 Ժամ

Ամենայն հավանականությամբ, Պուտինը մեղմորեն կմերժի Էրդողանին, ավելին, սա չի անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա: Նույնիսկ Պուտինի համաձայնության դեպքում Հայաստանը չի համաձայնի ԼՂ խնդրում Թուրքիայի միջամտությանն ու մասնակցությանը: ՀՀ նախագահը բոլոր ամբիոններից խոսում է Թուրքիայի նախապայմանների մասին՝ պնդելով, որ դրանք չեն ընդունվում, եւ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ուստի չեմ կարծում, որ սա աշխատող […]

Երեխաների ծննդյան նպաստը 50 հազարից դարձնել 500 հա­զար. Ժողովուրդ

Աժ-ում 2018 թվակւսնի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկա­վար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց բարձրացնել առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազարից դարձնելով 500 հա­զար։ «Մանուկների ծնունդը նվազում է, բայց կա այլ ցուցանիշ, որ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ երեխաների ծնվելու ցուցանիշն ազդում է, այսինքն՝ նրանց համար տրվող նպաստը դեր է խաղում։ Չե՞ք […]

Կարեն Կարապետյանի նյարդերը չդիմացան. Հայկական Ժամանակ

Վարչապետ Կարեն Կա­րապետյանի ու ՀՀ բնա­պահպանության նախա­րար Արծվիկ Մինասյանի հարաբերությունները լավ չեն, ինչը նորություն չէ: Բայց ասել միայն, որ նրանց հարաբերությունները լավ չեն, նշանակում է ոչինչ չասել: Մեր հավաստի տեղեկություններով՝ վարչապետն ու նախարարն անձնական հակակրանք են զգում միմյանց նկատմամբ. վարչապետը, արդեն տևական ժամանակ է, պաշտոնական մակարդակից դուրս, ընդհանրապես չի խոսում Արծվիկ Մինասյանի հետ, նույնիսկ բարև […]

Թուրքիայում հայերենի մասնագետների մեծ պահանջարկ կա. թուրքական համալսարանի պրոֆեսոր

Թուրքական «Kayserihaber » լրատվական կայքը անդրադարձել է Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի հայագիտության ֆակուլտետի գործունեությանը:  Ֆակուլտետի դասախոս պրոֆ. Գաֆֆար Մեհդիևը կայքի հետ զրույցում խոսել է Թուրքիայում հայերեն լեզվի ուսուցման կարևորության մասին: Մեհդիևը նշել է, որ ամեն տարի ֆակուլտետի ուսանողների թիվն աճում է,  և չնայած 2010թ.-ին 6 ուսանողով են սկսել, այսօր ֆակուլտետում սովորում է 26 ուսանող: Մեհդիևը նշել […]

«Նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չհասկանան»

Երբ բազմաթիվ քաղաքներից մարդիկ սկսեցին հավաքվել նրա շուրջը, և խուռն մի բազմություն հավաքվեց, Հիսուսը հետևյալ առակը պատմեց նրանց. -Մի սերմնացան ելավ սերմ ցանելու։ Սերմանելու ժամանակ սերմերից մի քանիսն ընկան ճանապարհի եզրին ու ոտնակոխ եղան, և երկնքի թռչունները եկան ու կերան դրանք։ Ուրիշ սերմեր ընկան ժայռոտ տեղի վրա, և երբ բուսան, իսկույն չորացան, քանի որ հողը […]

Կարեն Կարապետյանն ընդունել է ԱԶԲ փոխնագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայի Ժենգի գլխավորած պատվիրակությանը: Նշելով, որ ԱԶԲ-ն ՀՀ կառավարության կարևորագույն գործընկերներից մեկն է՝ վարչապետն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում մեր երկրում համատեղ իրականացվել են 25 խոշոր ծրագրեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Կարեն Կարապետյանը կարևորել է ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերի իրականացումը, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, […]

Ի՞նչ պատժաչափ կպահանջի Բաբայանի համար/տեսանյութ/

«Սամվել Բաբայանը անմեղ է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս  Սամվել Բաբայանի շահեր պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նշենք, որ Բաբայանը մեղադրվում է փողերի լվացման և «Իգլա» զենիթահրթիռային համակարգը Հայաստան` հեղաշրջման նպատակով  բերելու մեջ: Քալաշյանը չգիտի, թե պետական մեղադրողը ինչ պատժաչափ կպահանջի Բաբայանի համար: Մանրամասները` տեսանյութում:

«Հենց թուրքերը պրոբլեմ են ստեղծում, հայերին ուժեղացնում են, օրինակ՝ «Իսկանդեր» են տալիս»

Ռազմավարական հետազոտությունների և ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար եղել ու մնում է թուրք գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու գործոն: «Որովհետև ռուսական պետության համար լրջագույն խնդիր է թուրքալեզու պետությունների հետ հարաբերություններ ստեղծելը: Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի համար հարևանների հետ հարաբերությունները կարգավորող օբյեկտ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանն էլ ընդունել է […]

Շոկային գներ անշարժ գույքի շուկայում

Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գինը հասել և գերազանցում է 10 տարվա նվազագույն մակարդակը: Տնտեսագետներն այս միտումը որակում են որպես նախաճգնաժամային ազդակ: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ չի կարելի այս միտումը միանշանակ որակել որպես նախաճգնաժամային ազդակ: «Դրա մասին մենք խոսել ենք մի քանի անգամ. իմ շուրթերից, վարչապետի շուրթերից դուք լսած կլինեք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի