30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Հենց թուրքերը պրոբլեմ են ստեղծում, հայերին ուժեղացնում են, օրինակ՝ «Իսկանդեր» են տալիս»

Ռազմավարական հետազոտությունների և ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար եղել ու մնում է թուրք գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու գործոն: «Որովհետև ռուսական պետության համար լրջագույն խնդիր է թուրքալեզու պետությունների հետ հարաբերություններ ստեղծելը: Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի համար հարևանների հետ հարաբերությունները կարգավորող օբյեկտ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանն էլ ընդունել է այդ դերը:

«Այդ դերի մեջ վտանգավոր բաներ կան: Հայաստանը, կոպիտ եմ ասում, բայց աճեցրած շան պես, երբ պետք է, բաց են թողնում թուրքերի վրա: Հենց թուրքերը պրոբլեմ են ստեղծում, հայերին ուժեղացնում են, օրինակ՝ «Իսկանդեր» են տալիս: Հետո թուրքերը գալիս են, ռուսների հետ բարեկամանում են, նորից հայերին Ռուսաստանը թուլացնում է: Մենք 1915 թվականին դրա համար ենք տանուլ տվել: Չի կարելի ռուսին թողնել քո տարածք, եթե ինքը գալիս է քո տարածք, գալիս է ավիրելու»,-այս համոզմանն է նա:

Մանվել Սարգսյանը նշեց, որ այդպես էլ հայերը չհասկացան, որ չի կարելի ռուսին թողնել սեփական տարածք մտնել:

«Մենք այդ աչքով պիտի նայենք, պիտի ռուսին անընդհատ ցույց տանք, որ պիտի հեռու մնա: Ադրբեջանը երբ սկսեց հզորանալ, հզոր զենքեր ստանալ, երբ ռուսական բազան դուրս հանեց Ադրբեջանին, ռուսներն եկան, չոքեցին: Հայաստանն էլ որ այդպես աներ, Հայաստանի բանակը կլիներ հզորագույններից մեկն աշխարհում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ