28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երեխաների ծննդյան նպաստը 50 հազարից դարձնել 500 հա­զար. Ժողովուրդ

Աժ-ում 2018 թվակւսնի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկա­վար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց բարձրացնել առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազարից դարձնելով 500 հա­զար։

«Մանուկների ծնունդը նվազում է, բայց կա այլ ցուցանիշ, որ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ երեխաների ծնվելու ցուցանիշն ազդում է, այսինքն՝ նրանց համար տրվող նպաստը դեր է խաղում։ Չե՞ք կարծում, որ պետք է վերանայենք քաղաքականությունն ու ավելացնենք 1-ին ու 2-րդ երեխաների համար վճարվող նպաստի չափը»,– դիմելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նա­խարար Արտեմ Ասատրյանին՝ ասաց Փաշինյանը։

Ի պատասխան՝ նախա­րար Արտեմ Ասատրյանն ասաց, որ մի­անվագ նպաստի ավելացում չի ակնկալվում. նպաստների համար նախատեսված 10 մլրդ-ից միայն 71 տոկոսը հատկացվում է երրորդ եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ