18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կարեն Կարապետյանի նյարդերը չդիմացան. Հայկական Ժամանակ

Վարչապետ Կարեն Կա­րապետյանի ու ՀՀ բնա­պահպանության նախա­րար Արծվիկ Մինասյանի հարաբերությունները լավ չեն, ինչը նորություն չէ:

Բայց ասել միայն, որ նրանց հարաբերությունները լավ չեն, նշանակում է ոչինչ չասել: Մեր հավաստի տեղեկություններով՝ վարչապետն ու նախարարն անձնական հակակրանք են զգում միմյանց նկատմամբ. վարչապետը, արդեն տևական ժամանակ է, պաշտոնական մակարդակից դուրս, ընդհանրապես չի խոսում Արծվիկ Մինասյանի հետ, նույնիսկ բարև չի տալիս նրան: Կարեն Կարապետյա­նի համար թեև անընդունելի է, բայց չի էլ կարող նրան ստիպել ՝ հրաժարվել պաշտոնից, քանի որ դա կոալիցիոն գործընկերության շրջա­նակներում է կարգավորվում, և այդ հարցն իր որոշելիք հարցերի ­շրջանակից դուրս է:

Այսինքն՝ որքան էլ չսիրի վարչապետն իր նախարարին, միևնույն է, նրանից ազատվել չի կարող: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արծվիկ Մինասյանն էլ ընդհանրապես չի փորձում շտկել իրավիճակը: Ավելին՝ երբեմն նեղ շրջապատում, երբեմն հրապարակային դեմարշ է անում Կարեն Կարապետյանի, նրա դիտարկումների, մտքերի դեմ: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՅԴ-ում էլ ոմանք չեն ողջունում Մինասյանի ըմբոստությունը և գտնում են, որ նա ամեն դեպքում, չպետք է էլ ավելի լարի առանց այն էլ լարված հարաբերություններ: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ