18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինտերի հիմնը՝ հայկական ժողգործիքների նվագակցությամբ

Henaran.amնախորդիվ զրուցել է    «Ար» հեռուստաընկերության մարզական լրագրող, երգիչ Արմեն Հայրապետյանը հետ, ով ակտիվորեն երկրպագում է Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբին։ Նա որոշել է իր սիրելի ակումբին երաժշտական անակնկալ մատուցել:

Այս անգամ մեր թղթակիցը զրուցել  է ոչ միայն Արմենի, այլև նրա  նոր երգը գործիքավորողի, տեսահոլովակի ռեժիսորի հետ։

-Արմե՛ն, ինչո՞ւ հենց «Ինտեր»-ը: Ի՞նչ եք կարծում, այս ֆուտբոլային ակումբը ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

-Միլանի «Ինտեր»-ը մի մեծ ընտանիք է մեզ համար: 1908 թվականին հիմնադրված այս ակումբը Իտալիայիում միակն է, որը միշտ բարձագույն լիգայում է խաղացել՝ Ա սերիայում: Մեր սիրելի թիմն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 350 մլն երկրպագու: Ինտերին երկրպագելու պատճառները շատ են, բայց դրանք նշելու կարիք չկա, մեր սրտերը սեւ-կապույտ են՝ անկախ նրանից միլանյան թիմում աստղեր խաղում են , թե՝ ոչ: Մենք բոլոր սոցիալական ցանցերում անընդհատ կապ ենք պահպանում, ապրում Ինտերի հաղթանակներով, բայց եւ պարտությունների ժամանակ էլ չենք հուսալքվում: Մենք հավատում ենք, որ մեր այս երգը կարող է խթանել «Ինտեր»-ի նոր հաղթանակներին եւ պարեցնել անգամ «Յուվենտուս»-ի երկրպագուներին:

Հիշեցնենք՝ ակումբի «Pazza Inter Amala» (Խենթի պես սիրում ենք Ինտերին) կոչվող երգը մեր գործընկեր Արմեն Հայրապետյանը կներակայացնի նոր գործիքավորմամբ, նոր երանգներով։  Արմենի  երգը շուտով տեսահոլովակ կունենա։

Henaran.am-ը զրուցել է նաեւ Արմեն Հայրապետյանի նոր երգը գործիքավողողի՝ Արթուր Հարությունյանի հետ։ Նա Colors of music բենդի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: Ըստ Արթուր Հարությունյանի՝   տղաների, ինչպես նաեւ Վահան Զաքարյանի եւ Ալբերտ Օրդինյանի նվագակցության շնորհիվ երգը նոր շունչ ու գույն է ստացել եւ է՛լ ավելի պարային դարձրել: Վերջինս շեշտեց՝ երգը գործիքավորելիս կարևորվել է մի պայման․ երգի մեջ պետք է լինեն հայկական կոլոտիտային երանգներ։

«Մենք որոշեցինք մեր գործիքները միքս անել իրենց երգի հետ։ «Ինտերի» հիմնը կնհնչի հայկական ժողգործիքների՝ դհոլի, զուռնայի նվագակցությամբ։ Ընդհանուր առմամբ, այս գաղափարն, իհարկե, Արմենինն էր, իսկ ես ջանացել եմ գործիքավորման միջոցով ցույց տալ, որ այս ստեղծագործության մեջ հայկական ձեռագիր կա։ Ընդգծեմ, որ այս աշխատանքը բավականին երկար տևեց, որովհետև այդ ռիթմի, արագության մեջ մեր ժողգործիքները միքս անելն, իսկապես, բավականին դժվար էր», – նշեց Արթուր Հարությունյանը։

Զրույցը շարունակեցինք տեահոլովակի ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանի հետ՝ նրանից հետաքրքրվելով, թե ում հետ է աշխատել տեսահոովակը նկարահանելիս։

-Տեսահոլովակը նկարահանել ենք օպերատոր Արսեն Կարապետյանի հետ: Բայց Արթուր Ղազարյանն ու Գեւորգ Առաքելյանը եւս մասնակցություն են ունեցել: Սցենարի վրա աշխատել է նաեւ Արմենը, իսկ մոնտաժային աշխատանքները Կարեն Մելքոնյանի հետ ենք անելու:

– Ի՞նչ շեշտադրումներ կան տեսահոլովակում, ի՞նչ առանձնահատկություններ, հատկապես ում համար է այն լինելու,  եւ որքա՞ն ժամանակից այն կհայտնվի հեռուստաէկրաններին:

– Ինձ համար այս ժանրը մի քիչ յուրահատուկ էր, քանի որ ֆուտբոլից ու ֆուտբոլային աշխարհից շատ հեռու եմ, բայց Արմենի ոգեւորվածությունն ինձ էլ վարակեց եվ անցա գործի: Ստցենարը գրելիս ստեղծագործելու համար դատարկ հատվածներ էինք թողել: Հավաստիացնում եմ, որ նկարահանման ընթացքում դրանք 101 տոկոսով լրացվել են: Նկարահանումները իրականացվել են 4 օրում, հիմնականում Երեւանում։ Տաթեւից եւ Եղեգնաձորից եւս ունենք հետաքրքիր կադրեր, իսկ տեսահոլովակի վերջին մասը նկարահանվել է «Կիլիկիա» գարեջրատանը։ Նկարահանումներին մասնակցել են մի քանի դերասան ու «Ինտեր»-ի բազմաթիվ երկրպագուներ։ Նկարահանման աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ մենք պատրաստվում ենք մոտ 10-15 օրից շնորհանդես անել ու այս ստեղծագործությունը ներկայացնել հանրության դատի:

Ի սկզբանե ասեմ, որ այն նախատեսված է ոչ այնքան տեղական լսարանի, այլեւ Միլանի «Ինտերի» ավելի քան 350 մլն երկրպագուների համար: Վստահ ենք, որ դա կնպաստի մեր երկրի ճանաչմանն ու տուրիզմի զարգացմանը:

-Ձեզ էլի կտեսնե՞նք որպես տեսահոլովակների ռեժիսոր, թե՞ կշարունակեք աշխատել հաղորդումների վրա:

– Իմ կլիպմեյքերական աշատանքների սկիզբը դրվել է դեռ 2001 թվականին: Աշխատել եմ Աննա Խաչատրյանի, Րաֆի Ալթունյանի հետ, բայց ավելի շատ զբաղված եմ եղել հեռուստահաղորդումներով եւ կինոյով: Առաջարկներ եղել են, սակայն ինձ չեմ տեսել լաց ու կոծային կամ տաշի-տուշի երգերում: Սկզբունքի հարց է՝ պետք է երգը դուր գա, որ սիրով աշխատեմ այդ պրոեկտի վրա:

22519155_1739970742710637_3892467063846055126_n

22901329_2048894655340337_39428420_n22855570_2048893265340476_1683100867_n 22855774_2048893198673816_2047324142_n 22854706_2048893775340425_1121237046_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ