29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արմեն Հայրապետյանը «Ինտեր»-ի հիմնը նորովի կներկայացնի

«Ար» հեռուստաընկերության մարզական լրագրող, երգիչ Արմեն Հայրապետյանն   ակտիվորեն  երկրպագում է Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբին։  Նա որոշել է իր սիրելի ակումբին երաժշտական անակնկալ մատուցել: Ակումբի «Pazza Inter Amala» (Խենթի պես սիրում ենք Ինտերին) կոչվող   երգը   մեր գործընկեր Արմեն Հայրապետյանը  կներակայացնի նոր գործիքավորմամբ, նոր երանգներով։

-Մեզ հայտնի է, որ Դուք «Ինտեր»-ի   երկրպագուն եք և որոշել եք Ձեր սիրելի ակումբին անակնկալ մատուցել: Պատմե՛ք այդ մասին
 
-Այո՛, ճիշտ գիտեք։ Արդեն 15 տարի է՝ երկրպագում եմ Միլանի «Ինտերին»։ Մի քանի տարի առաջ, երբ սկսեցի սվորել «Ներաձուրիի» հիմնը՝    «Pazza Inter amala» երգը, որի բառերը  գրել են իտալացիներ Պաոլո Բարիլարին ու Դինո Ստյուարդը, իսկ երաժշտության հեղինակը Գոֆրեդո Օռլանդին է, միտք ծագեց այն յուրովի ներկայացնել՝ որպես երգիչ։ 
 
-Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը: 
 
-Ամեն ինչ հասունացավ անցած տարի, երբ Հայաստանում բացվեց առաջին պաշտոնական ֆան ակումբը՝ InterClubArmenian։ Տղաներն էլ ավելի ոգեւորեցին ինձ, եւ դիմեցի գործիքավորող Արթուր Հարությունյանին։ Առաջ ընկնելով ասեմ, որ նրա,  Վահան Զաքարյանի եւ Ալբերտ Օրդինյանի նվագակցության շնորհիվ երգը նոր շունչ ու գույն է տացել եւ է՛լ ավելի պարային դարձրել:

– Այս պահին տեսահոլովակի նկարահանումը ի՞նչ փուլում է գտնվում։

-Դեռեւս  չեմ ուզում փակագծերը բացել։ Մոտ մեկ ամսից պատրաստ կլինի նաեւ տեսահոլովակը եւ ինքներդ կգնահատեք։ 
 
Դիմել ենք միլանյան թիմի ամբողջ աշխարհի երկրպագուներին՝ առաջարկելով միասին երգել «Pazza Inter amala»-ն: Նրանց խոստացել ենք, որ իրենց տեսանյութերը եւս կներառենք հոլովակում եւ այն կուղարկենք մեր սիրելի թիմին՝ ի նշան հավատարմության եւ միասինության։ Կարծում ենք այս քայլն ավելի կոգեւորի «Ինտերի»  խաղացողներին, որոնք լավ մրցաշրջան են անցկացնում:
 
– Երբ տեսահոլովակն ամբողջովին պատրաստ լինի, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու: Այս պահին «Ինտեր Միլան» ֆուտբոլային ակումբում տեղյա՞կ են Ձեր երգի մասին: 
 
Դեռեւս պաշտոնապես մեր սիրելի թիմին չենք հայտնել այս ծրագրի մասին, ցանկանում ենք՝ պատրաստ լինի, նոր ուղարկենք։
Տեսահոլովակը նկարահանում է այն թիմը, որոնց հետ աշխատում ենք Ար հեռուստաընկերության Մենք ենք, մեր սարերը հաղորդաշարի վրա՝ ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Արսեն Կարապետյանը, Արթուր Ղազարյանը, Գեւորգ Առաքելյանն ու Հրայր Սիրականյանը օպերատորներն են, Կարեն Մելքոնյանն էլ մոնտաժը կանի։ Նկարահանումներ կատարել ենք ողջ Հայաստանում: Եվ վստահ ենք, որ դա կնպաստի մեր երկրի ճանաչմանն ու տուրիզմի զարգացմանը: Շատ երկրպագուներ իրենց նամակներում գրում են, որ արդեն հետաքրքրվում են մեր երկրով, ուսումնասիրում Հայաստանի պատմությունը: Ոմանք անգամ ցանկություն են հայտնել մասնակցել նկարահանումների երկրորդ մասին:
 
-Ինկ ինչո՞ւ հենց «Ինտեր»-ը: Ի՞նչ եք կարծում, այս ֆուտբոլային ակումբը ինչո՞վ է տարբերվում մյուսներից:
 
Միլանի «Ինտեր»-ը  մի մեծ ընտանիք է մեզ համար: 1908 թվականին հիմնադրված այս ակումբը Իտալիայիում միակն է, որը միշտ բարձագույն լիգայում է խաղացել՝ Ա սերիայում: Մեր սիրելի թիմն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 350 մլն երկրպագու: Նրանք բոլոր սոցիալական ցանցերում անընդհատ կապ են պահպանում, ապրում Ինտերի հաղթանակներով, բայց եւ պարտությունների ժամանակ էլ չեն հուսալքվում: 
Մենք հավատում ենք, որ մեր այս երգը կարող է խթանել «Ինտեր»-ի նոր հաղթանակներին եւ պարեցնել անգամ «Յուվենտուս»-ի երկրպագուներին:
 
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը
 
22369010_10211102149012144_1444971596_o IMG_8182 IMG_8212 34.thumb
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ