25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունն այս օրինագծով փորձում է արդարություն մտցնել. նախարար

«Մենք մի մտածողություն ունենք, որ երեխան պետք է ավարտի, կրթության հարցը արագ փակի ու անցնի կյանք: Իրականում աշխարհում լավագույն համալսարաններում տեղի է ունենում հետևյալը՝ 12 ամյա կրթությունն է պարտադիր, դրանից հետո մարդն ստանում է իր որակավորումը, դուրս է գալիս կյանք, աշխատում է, որոշում է, որ մի հատ ուրիշ ավելի լավ որակավորման կարիք ունի, հետ է գալիս»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ խոսելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծից:

Նախարարը շեշտեց՝ թե թեկնածուկան դիսերտացիան պաշտպանածների մոտ լավ պատկեր չկա: Նա նկատեց, որ երբ վերլուծում են, թե ովքեր են պաշտպանել թեկնածուական դիսերտացիաներ, նրանցից քանիսն են մնացել գիտության մեջ, քանիսն են աշխատում, ապա պատկերն այդքան էլ հուսադրող չի լինում: Հարցին՝ հարված չէ՞ պաշտոնյաների որդիներին, նրանք էին հիմնականում գիտությամբ զբաղվելու անվան տակ խուսափում բանակից, նախարարը պատասխանեց. «Թող ծառայեն, պաշտոնյաների որդիները թող ծառայեն»: Հարցին՝ կազդի օրենքն, ի վերջո բոլոր պաշտոնիաների երեխաները կծառայեն. «Ձեր խնդիրն է, ուշադիր հետևեք, թող ծառայեն»: Միևնույն ժամանակ ԿԳ նախարարը հայտարարեց, թե ինքը գիտի պաշտոնյաների, որոնց որդիները ծառայում են առաջնագծում, սակայն անունները չտվեց:

 ԿԳ նախարարը նշեց, որ Կառավարությունն այս օրինագծով փորձում է արդարություն մտցնել: Մկրտչյանը շեշտեց, որ տարեկան տարկետում տրվում է 500-600 երիտասարդի, նրանց մոտ 3000 ընկերները զորակոչվում են բանակ, ինչն, ըստ Կառավարության, անարդար է: Նա չի կարծում, թե կրթությունը որոշակի ժամամանակահատվածով ընդհատելը, վատ կանդրադառնա կրթության որակի վրա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ