ՏԻՄ ընտրություններից հետո երկու քրգործ է հարուցվել. դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2017թ. նոյեմբերի 5-ին ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների եւ ահազանգերի ստուգման արդյունքները: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել են ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ […]