19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սադրանքների մի դիմեք. 5 ուսանող հացադուլ են հայտարարել

Տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ արդեն մեկ շաբաթ դասադուլ հայտարարած ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել: Այս մասին հայտնել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով ևս  հացադուլավորների մեջ է:

«Մենք մի քանի ուսանողներով, որոնցից 4-ը՝ ծառայած, այսօրվանից սկսում ենք հացադուլ լսարաններից մեկում, որի անունը չենք ասում: Հացադուլի նպատակն է հասարակական անտարբերության, ինչպես նաեւ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարը»,-Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնում է  Դավիթ Պետրոսյանը:

 «Կոչ ենք անում չփորձել դուռը չջարդել կամ այլ սադրանքների գնար: Մենք նպատակ չունենք որեւէ մեկի հետ կռվի մեջ մտնել: Մեր նպատակն արդար է, խաղաղ է: Մեր նպատակը հացադուլն է ու դռան հետևից ինչ-որ հայտարարություններ պետք չի անել»,-ընդգծում է Դավիթ Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ