04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Տեսուչները նպաստներ են «դասավորում»

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում բարձրացրեց նպաստների ոլորտում «ատկատների» հարցը: Նա նշեց, որ հաճախ են լինում դեպքեր, երբ ոլորտի աշխատակիցները նպաստառուից գումար են վերցնում, որպեսզի «դասավորեն» նրան արժանի սոցիալական նպաստը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ ասաց, որ դա իրավապահ մարմինների գործն է: Իրենց մասով էլ իրենք փորձում են տեղեկատվական համակարգերը զարգացնել, որպեսզի ավելորդ շփումներից զերծ լինեն քաղաքացիները, առցանց դիմումների համակարգն է ներդրված, որն էլ հիմնական երաշխիքն է, որ այդ «դասավորելը» չլինի:

Փաշինյանը հարցրեց, թե եթե նման ահազանգ է լինում, նախարարությունը, Կառավարությունն ինչ են անում, արդյոք գնում են այդ ահազանգի հետևից: «Ասում են՝ նպաստի ոլորտում հսկայական «սև» շրջանառություն կա»,-նշեց նա:

Նախարարը պատասխանեց, որ եթե հիմք է լինում նման դեպքի, փոխանցվում է իրավապահ մարմիններին, բայց որպես կանոն քաղաքցիները չեն հաստատում տեղեկությունը, որ իրենք տեսուչի հետ որևէ շփման մեջ են եղել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ