«3G-ն անջատված չի եղել, դրանից է եղել»
«Հեռախոսս փչացած է եղել, տեխնիկական խնդիր է եղել, 3G-ն անջատված չի եղել, դրանից է եղել»-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումները, թե ինքը պետական բյուջեի միջոցների հաշվին շուրջ 2 միլիոնի հեռախոսով խոսել է:
Ըստ մամուլի՝ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել, և դա վճարել է պետբյուջեից: Նա հերքեց լուրերը, թե ինքը այդ հեռախոսով զրուցել է իր որդու հետ, ով գտնվել է Չինաստանում, որդու հետ խոսել է what is up-ով:
Հարցին, թե չի՞ պատրաստվում սեփական միջոցներից փոխհատուցել, քանի որ իր մեղքով է եղել, Նաղդալյանը պատասխանեց, որ իրեն նման պահանջ չի ներկայացվել.
«Եթե այդպիսի պահանջ ներկայացնեն, կփոխհատուցեմ»: