28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 14, 2017

«Սորոսի» դրամաշնորհով. սկանդալային հայտարարություն ուսանողական պայքարի շուրջ

Մեզ հասած տեղեկություններով՝ Հանրային օրակարգ ՀԿ-ն Սորոսի հիմնադրամից ստացել է 20 հազար դոլար դրամանորհ, որպեսզի վարկաբեկի, պայքարի Ազգ-բանակ հայեցակարգը. այսօր խորհրդարանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքով՝ դրամաշնորհի պահանջներից է, որ ուսանողների մեջ ձևավորվեն ըմբոստացողներ, ապա ձևավորվեն ֆոկուս […]

Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվեց

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից այսօր՝ նոյեմբերի 14-ին փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Թելման Ալավերդյանը հայտնաբերվել է: Այս մասին հայտնում են  ՔԿՎ հանրային կապերի բաժնից: «ՀՀ ոստիկանության և քրեակատարողական ծառայության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ‹‹Նորք›› ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմած ‹‹Նուբարաշեն›› քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Թելման Ալավերդյանը»,- […]

Ինչ է փոխվել աղմկահարույց նախագծում. ներկայացվում է խորհրդարանում

Ազգային ժողովը սկսել է երկրորդ ընթեցմամբ քննարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը: Հիմնական զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ հաշվի առնելով նախագածի նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ նախագծում մի շարք նորամուծություններ են մտցվել: «Փոփոխությունները նպատակ ունեն՝ լուծելու տարիների ընթացքվում կուտակված տարբեր խնդիներ՝ պաշտպանության համակարգում, գիտակրթական ոլորտում, պահեստազորի […]

ԵՊՀ-ում այլևս ուսանողներին «փակի տակ» չեն պահում /տեսանյութ/

 Երբ ԵՊՀ-ում սովորող ուսանողները նախաձեռնեցին դասադուլն ու բողոքի ակցիան, համալսարանի աշխատակիցները փակել էին դռները, որպեսզի ուսանողները   չկարողանային դուրս գալ մասնաշենքներից ու միանալ   իրենց դասադուլավեր ընկերներին։ Համալսարանի ուսանող Վաղարշակը շեշտեց՝   վերջին երկու օրվա ընթացքում համալսարանի աշխատակիցները դադարել են փակել դռները։  Մանրամասները՝ տեսանյութում։

Տղաները պիտի դադարեցնեն հացադուլը ու վերադառնան դասերին. ՀՀԿ պատգամավոր

Ազգային ժողովում քննարկման է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը: Նշենք, որ հենց այս օրենքում տարկետումը վերացնելու առաջարկի դեմ են պայքարում մի շարք ուսանողներ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը մոտենալով ամբիոնին հիշեցրեց, որ այսօր այդ ուսանողներից 5-ը փակվել է համալսարանի դասասենյակներից մեկում ու հացադուլ է հայտարարել: Նա […]

ՊԵԿ աշխատակիցները բացահայտ տեռոր և ոտնձգություններ են սկսել ՓՄՁ-ների հանդեպ

«Առինջ մոլ»-ի առևտրականներն այս պահին գտնվում են Ազգային ժողովի շենքի դիմաց: Առևտրականները բողոքում են ՊԵԿ նոր առաջարկի դեմ, որի համաձայն՝ առևտրականները պետք է յուրաքանչյուր ներկրած ապրանքի համար փաստաթուղթ ներկայացնեն։  Լրագրողների հետ զրույցում «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանը հայտարարեց, որ եթե նպատակ ունեն ՀԴՄ չխփելու համար 175 հազար գան, տուգանեն, դա ուրիշ խնդիր է. «Մինդչեռ մենք գիտենք, թե իրականում […]

Տաքսին և քաղաքային տրանսպորտը կթանկանան /տեսանյութ/

Այսօր  Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ընէացքում  անդրադարձավ   ոլորտին վերաբերող նոր օրինագծին՝  կապված տաքսու լիցենզավորման կարգի փոխության հետ:  «Ես կարծում եմ՝ օնլայն-տաքսին չարժե տարբերակել մյուս տաքսիներից։ Երբ ժամանակին «Յանդեքս»-ը մտավ մեր երկիր, իրենց շուկան գրավելու համար դեմպինգ արեցին։  «Յանդեքս»-ն  անգամ իր գրպանից էր գումարներ վճարում վարորդներին  սկզբնական շրջանում, իսկ այսօր  «Յանդեքս»-ի գինը  մի քանի […]

Տարիներով սովամահ է արել երեխային նպաստի համար /տեսանյութ/

ՌԴ Մագադանի շրջանի բնակչուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ով երկար տարիներ երեխային սովամահ է արել՝ հանուն սոցիալական նպաստների։ Քննությունը պարզել է, որ կինը սարսափելի միջոց է գտել՝ պետությունից գումար ստանալու համար։ Նա ծնողազուրկ երեխայի է վերցրել իր խնամակալության տակ, ապա ստացել է նրա համար տրվող գումարները, սակայն երեխային սովամահ է արել՝ օրերով ուտելիք չտալով […]

Դայակներին են բերման ենթարկո՞ւմ, թե՞ մայրերին են լավություն անում

Ազգային ժողովում քննարկվում է  «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է, որ անձը, որը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և որոշել է ժամկետից շուտ վերադառնալ աշխատանքի, երեխայի խնամքի կազմակերպման համար, որպես գործատու, կարող է աշխատանքի վերցնել դայակի, ում աշխատավարձի 50 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի