17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դայակներին են բերման ենթարկո՞ւմ, թե՞ մայրերին են լավություն անում

Ազգային ժողովում քննարկվում է  «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է, որ անձը, որը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և որոշել է ժամկետից շուտ վերադառնալ աշխատանքի, երեխայի խնամքի կազմակերպման համար, որպես գործատու, կարող է աշխատանքի վերցնել դայակի, ում աշխատավարձի 50 տոկոսը (բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է) կփոխհատուցի պետությունը:

Այս նախագծով առաջարկվում է երեխա ունեցող երիտասարդ կանանց աջակցության տրամադրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար պահանջվող համապատասխան գիտելիքների ձեռքբերման հարցում:

Բացի այդ, աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրում՝ աշխատանքի վերադառնալու դեպքում: «Հիմա եթե դայակին վերցնում ենք երեխայի խնամքի համար, մենք ասում ենք՝ դայակի աշխատավարձի հիսուն տոկոսը, բայց ոչ ավելին, քան նվազագույն աշխատավարձն է, կփոխհատուցի պետությունը»,-բացատրեց նախարարը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որնէ  այս նախագծի վատ կողմը, ուրախալի կողմը բոլորը հասկանում են: Ըստ նրա՝այս օրենքը դայակներին հարկային դաշտ բերելու միտում կարող է ունենալ: Նախարարն ասաց, որ նման բան չկա:

Իսկ պատգամավոր Շաքե Իսայանի հարցին պատասխանելով, թե որ գործատուն կցանկանա հարկային դաշտ գալ, Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ժպտալով արձագանքեց.

«Եթե ազնիվ լինենք, աշխարհում ոչ մի գործատու էլ չի ցանկանում մտնել հարկային դաշտ, պետք է մեխանիզմներ գտնենք, սա բոլորիս հոգսն է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ