28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 14, 2017

Դասադուլավորների հացադուլն անժամկետ է /տեսանյութ/

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի դեմ դասադուլի միջոցով պայքարող ուսանողներից հինգն անցան պայքարի ծայրահեղ միջոցի․ փակվելով Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում երիտասարդները անժամկետ հացադուլ են հայտարարել: Հացադուլին մասնակցում է 5 ուսանող, որոնցից 4-ը ծառայել է բանակում։ Մեր թղթակցի հետ զրույցում ակցիային  մասնակցող ուսանողուհիներից մեկը նշեց՝   հացադուլն անժամկետ է․ հացադուլավորները պնդում են՝ կշարունակեն […]

ՍԱՊԾ-ն թույլատրել է վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադությունը: ՍԱՊԾ-ից հայտնում են, որ տնտեսվարողի գործունեությունը կասեցվել էր նոյեմբերի 3-ին՝ Մաքսային միության 034/2013 եւ 021/2011 տեխնիկական կանոնակարգերի պահանջները խախտելու պատճառով: Վանաձորում գործող արտադրամասում հայտնաբերված խախատումները  վերացվել են. սննդամթերքի պատրաստման տարածքը նորոգվել  է եւ գտնվում է  պատշաճ  վիճակում, առանձնացվել է համապատասխան  […]

Ստամբուլում անհայտ անձիք կրակել են բացել քրդամետ կուսակցության գրասենյակի ուղղությամբ

Անհայտ անձիք հրազենային կրակ են բացել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Ստամբուլի Էսենլեր շրջանի գրասենյակի ուղղությամբ: Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ գիշերային ժամերին:  Նշվում է, որ հարձակման պահին ներսում մարդ չի եղել, վնասվել են միայն շենքի ապակիներն ու պատերը: Նշենք, որ նոյեմբերի սկզբին էլ հարձակման թիրախ էր դարձել […]

Թուրքիան անելիք չունի Արցախի հարցում. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. Հարգելի խորհրդարան, Մեր երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած է:      Նախ, խորհրդարանի հանձնաժողովներում քննարկվեց 2018 թվականի բյուջեի նախագիծը, որն, ըստ իս, իրատեսական է, հնարավորություն է տալիս ապահովելու  շուրջ 5 տոկոս տնտեսական աճ և ունի կայունացման միտումներ եկարաժամկետ տնտեսական աճ […]

Սերժ Սարգսյանը մեկնում է

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը […]

Կոչ բոլորին՝ պատրաստ ու տրամադրված լինենք մեր գործի մի մասն Արցախում անել

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին Օրեր առաջ գործընկերներիս հետ հերթական անգամ Արցախ էինք այցելել` նոր ծրագրերի գաղափարներով, նոր նախաձեռնություններով, որոնք արդեն իսկ սկսել ենք: Արցախի գյուղերում ու քաղաքներում միշտ նույն զգացումն է, որը երևի ամենալավը նախագահ Սերժ Սարգսյանն է նկարագրում իր հայտնի ելույթում. «Արցախի ժողովուրդն ամբողջությամբ բանակ է. այստեղ յուրաքանչյուրն է […]

Անդրիաս Ղուկասյանը մանրամասն ցուցմունք է տվել

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանը  այսօր  պատասխանել է  մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցերին:  Մեղադրողիը հարցրեց, թե այս գործով վկա Գեղամ Սահակյանն ու Անդրիաս Ղուկասյանն ինչպիսի կապ են ունեցել, ինչ հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ: Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Գեղամ Սահակյանին ճանաչել է որպես քաղաքացի, որը մասնակցել է ցույցերին, […]

Կինը սպանել է 4-ամյա որդուն, ապա ինքնասպան է եղել

Մոսկվայում կինը դանակահարել է 4-ամյա որդուն, ապա ինքնասպան է եղել։ Նրանք երկուսի դիերը հայտնաբերվել է Մոսկվայի Պոդոլսկիե կուրսանտի փողոցում գտնվող նրանց բնակարանում։ Կնոջ եւ երեխայի դիերի մոտ գրություն է եղել, որում կինը բացատրել է իր արարքը։ Սակայն գրության բովանդակությունը իրավապահները չեն բարձրաձայնել։ 

2 մլն դրամը չհիմնավորված բամբասանք է. Բաբայանը՝ Հերմինե Նաղդալյանի բջջային խոսակցությունից

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հերքում է տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի պարտք է կուտակել բջջային հեռախոսային խոսակցությունների համար, որը վճարվել է պետբյուջեից։ «2 մլն դրամը չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել: Դեռևս մայիսին Հ.Նաղդալյանի բջջային հեռախոսի համար եղել է խոշոր գումար, որը ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի