28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիան անելիք չունի Արցախի հարցում. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.

Հարգելի խորհրդարան,

Մեր երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած է:

     Նախ, խորհրդարանի հանձնաժողովներում քննարկվեց 2018 թվականի բյուջեի նախագիծը, որն, ըստ իս, իրատեսական է, հնարավորություն է տալիս ապահովելու  շուրջ 5 տոկոս տնտեսական աճ և ունի կայունացման միտումներ եկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար:

    Հարգելի խորհրդարան, Հանրապետականը կարևորում է ՏԻՄ-երի դերն ու նշանակությունը: Այդ պատճառով էլ  ակտիվ մասնակցեց նոյեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: 52 խոշորացված համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որից 42-ում հաղթեցին ՀՀԿ-ական թեկնածուները: Այս վստահությունը  պարտավորեցնող  է և գալիս է վերահաստատելու, որ համայնքներում ամենավստահելի քաղաքական ուժը անկասկած շարունակում է մնակ Հանրապետական կուսակցությունը:

     Հարգելի գործընկերներ, հայաստանյան քաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցերից է Արցախյան հարցի խաղաղ կարգավորումը:

      Չնայած Թուրքիայի ձգտումներին` ստանձնել որևէ դերակատարում կարգավորման գործընթացում, մենք հաստատակամորեն հայտարարում ենք. <<Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում>>:

       Թուրքիան սատարել և սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: Սա դատապարտելի է: Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը միակ ընդունելի ձևաչափն է ոչ միայն հայկական կողմերի, այլ նաև միջազգային հանրության համար:

      Բանակցություներում առաջընթաց ապահովելու  համար նախ և առաջ պետք է իրականացվեն Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և ժնևի պայմանավորվածություները: Բոլոր փորձերը՝ սահմանափակել  Արցախի ժողովրդի ազատ ու պարտադիր կամարտահայտության իրավունքը խստորեն դատապարտելի են: Արցախը հռչակել է իր  անկախությունը միջազգային նորմերին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, և Արցախի անկախությունը նույնքան օրինական է, որքան ԽՍՀՄ նախկին 15  հանրապետությունների անկախացումը:  Արցախի ինքնորոշման օրինականությունը կասկածի տակ դնելով՝ Ադրբեջանը կասկածի տակ է դնում իր իսկ անկախության օրինականությունը:

Հետևություն. Արցախի անկախությունն այլընտրանք չունի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ