28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

2 մլն դրամը չհիմնավորված բամբասանք է. Բաբայանը՝ Հերմինե Նաղդալյանի բջջային խոսակցությունից

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հերքում է տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի պարտք է կուտակել բջջային հեռախոսային խոսակցությունների համար, որը վճարվել է պետբյուջեից։

«2 մլն դրամը չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել: Դեռևս մայիսին Հ.Նաղդալյանի բջջային հեռախոսի համար եղել է խոշոր գումար, որը ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքը առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար՝ չկար և անհրաժեշտություն փոխհատուցման պահանջ ներկայացրելու»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ա.Բաբայանը:

Նա նաև ընդգծեց, որ մայիսին Ազգային ժողովի բոլոր հեռախոսային վարձերը կազմել են 1,4 մլն դրամ:

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի պարտք է կուտակել բջջային հեռախոսային խոսակցությունների համար, որը վճարվել է պետբյուջեից։ Ինքը Նաղդալյանն էլ այսօր պարզաբանել էր այս լուրերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ