17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՏԻՄ ընտրություններից հետո երկու քրգործ է հարուցվել. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2017թ. նոյեմբերի 5-ին ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների եւ ահազանգերի ստուգման արդյունքները:

ՀՀ գլխավոր դատախազությունից  հայտնում են, որ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել են ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ հոդվածներ) 52 դեպքի վերաբերյալ հաղորդումներ եւ ահազանգեր:

Նշված բոլոր հաղորդումներն ու ահազանգերն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ԿԱ ոստիկանության տարածքային բաժիններ՝ դեպքերի իրական հանգամանքները պարզելու, անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու եւ սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 52 հաղորդումներով եւ ահազանգերով ձեռնարկված միջոցառումների արդյունքներով հարուցվել է 2 քրեական գործ՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

50 հաղորդման եւ ահազանգի  հիման վրա նախապատրաստված նյութերով դրանցում նշված՝ առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հանգամանքները հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ