Պարզվում են «Դիլիջան ազգային պարկ»-ում ծառահատումներին մասնակցած անձանց ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, դերակատարության աստիճանը։ Նախնական քննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք տևական ժամանակ՝ 2014-2017թթ., «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության […]