Այս պատկերը մեզ զգոնության, Ադրբեջանին էլ սթափության ուղերձներ է փոխանցում /ֆոտո/
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է 2016-ի ապրիլին խոցված ադրբեջանական ուղղաթիռի բեկորների լուսանկարները ու գրել․ «Ամեն անգամ սահմանագծի այս ուղղությամբ գնալիս 2016 թվականի ապրիլին ճեղքման փորձ կատարած եւ անմիջապես խոցված ադրբեջանական ուղղաթիռի այս աղբակույտն է աչքովս ընկնում: Այս պատկերը մեզ մի տեսակ զգոնության, Ադրբեջանին էլ սթափության ուղերձներ է փոխանցում»։