29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Վարչապետը կաշվից դուրս է գալիս՝ դրական իմիջ ձևավորելու համար»

«Էներգետիկայի նախարարը խոսում է ոլորտի ազատականացման մասին, այնպիսի տպավորություն է, որ միայն նա էր մտածել այդ մասին: Այս հայտարարությունն առավել վտանգավոր է այն առումով, որ նախարաը հատկապես պետք է հիշի այբվենական ճշմարտությունները: Օրինակ՝ ատոմակայանն արտադրում է 42 տոկոսը ՀՀ էներգետիկ բալանսի, իսկ դրա ազատականացումը, շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա տնտեսագետը կարծում է, որ հետևողական աշխատանք տարվել է այս մասով, համենայնդեպս, ուզում է դրան հավատալ: «Ներդրումներ  ներգրավողը վարչապետը չէ, մարդը կաշվից դուրս է գալիս դրական իմիջ ձևավորելու համար, ճիշտ չի լինի ասել, որ վարչապետն է միակ պատասխանատուն, եթե նույն դռայվով չեն աշխատում բոլորը, նախաձեռնող չեն նախարարների  մի մասը, գերակշիռ մասը լավ կատարողներ են՝ ինչ հրաման տաս, կկատարեն, բայց եթե նախաձեռնող չեղան, ապա խնդիր է»,-շեշտեց տնտեսագետը:

Թ. Մանասերյանը հավելեց, որ մարդիկ ասում են՝ ուսումնասիրում են Սինգապուրի փորձը, բայց այն մարդկանց համար, ովքեր պոտենցիալ ներդրողներ են, Հայաստանը ճանաչելը շատ կարևոր է, նրանք զրո պատկերացում ունեն, թե ինչ է  Հայաստանը: «Ներդրումներ չեն լինի այնքան ժամանակ, մինչև վստահություն չձևավորվի»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է 2018 թվականի պետական բյուջեի նախագծին ու մատնանծաշ ցուցանիշներին, ապա Մանասերյանն ասաց, որ բյուջեի թվերը շատ համեստ են, դրանք դրվել են, որպեսզի գերակատարվեն, պոտենցիալը դեռևս ավելի բարձր է՝ մոտ 7-8 տոկոս: Սակայն միաժամանակ տնտեսագետը նկատեց, որ  Հայաստանին պետք է երկնիշ թվերով տնտեսական աճ, և դրա նախադրյալները նույնպես կան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ