28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 13, 2017

Վարչապետը ծանոթացել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «ԱրմՊրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում են գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից: Ցուցահանդեսին ներկա էր նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին: Կառավարության ղեկավարը շրջել է տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացրած ապրանքատեսականիին, արտադրական, իրացման և արտահանման ծավալներին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: […]

Պաշտոնատար անձինք հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ Շիրակի դատախազության պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման` պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:                 Այսպես, քրեական գործերից մեկը հարուցվել […]

«Իշխանությունները շահ չեն փնտրում, այլ ընդամենը պրոբլեմ չեն ստեղծում»

«ՀԱՊԿ-ը գլխանց պետքական չի եղել մեզ համար, հույսը դնել Ղազախստանի կամ Ղրղզստանի կամ ռուսի վրա կլինի անմտություն, ու հույսը պիտի դնես քո վրա, մանավանդ եթե որևէ մեկը չի կատարում իր պարտականությունները»,-այսօր ասուլիսին ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ  Վովա Վարդանովը: Նախկին պատգամավոր  Վիգեն Խաչատրյանն էլ ասում է, որ պետության արտաքին քաղաքականությունը որքան քիչ փոխվի, այնքան լավ: […]

«Օդապարիկների թռիչքներ` գիշերային լուսավորությամբ» միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 14-ին

Հարգելի երևանցիներ, կանխատեսված ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-21:00-ն նախատեսված «Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը տեղափոխվում է հոկտեմբերի 14՝  ժամը 19:30-22:00-ն: Նույն օրվա՝ հոկտեմբերի 14-ի միջոցառումների ժամանակացույցը. 15:30 – երաժշտական ծրագրով կմեկնարկի փառատոնի պաշտոնական բացումը, 16:40 – օդապարիկները կպատրաստվեն թռիչքի, 17:00 – միասնական թռիչք՝ Երևանի երկնքում, որը կտևի 1,5 ժամ: Օդապարիկների թռիչքների […]

«Խնդիրն այն է, որ և՛ բանակցում են, և՛ պատերազմում»

Միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ  Հովհաննես Իգիթյանն ու քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանն առանձնապես ակնկալիքներ չունեն  ՀՀ և Ադրբեջանի նախագահների՝ հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք հանդիպումից: «Եթե հետևենք հայտարարություններին, ապա թվում է, որ ամեն ինչ պարզ է, որովհետև դրանց շրջանակներում պետք է  լինի այդ հանդիպումը: Հայաստանն իր կողմից պիտի շարունակի առաջ տանել այն ռազմավարությունը, որ պատերազմական իրավիճակում հնարավոր […]

Սեֆիլյանի գործով վկան քնել էր. դատարանում թեժ է

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ գործի շրջանակներում` Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը տեւեց մոտ մեկ ժամ։ Ներկայացրած միջնորդությամբ Հայրապետյանը նշեց, որ դատաքննությունը ընթացել է մի շարք խախտումներով, կարեւորը օրենքի սկզբունքն իմանալն է, ոչ թե օրենքը իմանալը, ինչից հետո դատավորը զգուշացրեց անհարգալից չլինել դատարանի […]

Նույնիսկ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվում կան լուրջ վտանգներ օրենքի գերակայության համար

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ նիստում իրավունքի գերակայության նոր գործիքի մասին Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք, նախևառաջ, եսկցանկանայիշնորհակալությունհայտնելերկուզեկույցները ներկայացնողներին ևՎենետիկիհանձնաժողովին իրենց արտառոց աշխատանքի և այսկարևորգործիքի՝ Իրավունքի գերակայության ստուգաթերթի մշակման համար, որընպաստում է Եվրոպայիխորհրդիհիմնարարսկզբունքներիցմեկի՝իրավունքի գերակայության սկզբունքի, համապատասխանությանգնահատմաննորմիասնականչափանիշներիներդրմանը: Այս կիրառական գործիքն անկասկած կդառնա մոնիտորինգի և կանխարգելման արդյունավետ միջոց: «Լիբերալների և դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցությունը […]

Տեխնոլոգիական համալսարան կստեղծվի

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ  կառավարության նոր ծրագրում առկա տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը շատ կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի համար։ Բանախոսը նշեց, որ սովորաբար փոքր երկրները, ունենալով մարդկային ռեսուրս, զարգանում եմ կրթական նոր ծրագրերի շնորհիվ։ Նա նշեց նաեւ, որ համալսարանի ստեղծման սկիզբը 2019-20թթ. կլինի: «Ստեղծման ծրագիրը մեզ է հանձնարարված: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի