29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սեֆիլյանի գործով վկան քնել էր. դատարանում թեժ է

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ գործի շրջանակներում` Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը տեւեց մոտ մեկ ժամ։

Ներկայացրած միջնորդությամբ Հայրապետյանը նշեց, որ դատաքննությունը ընթացել է մի շարք խախտումներով, կարեւորը օրենքի սկզբունքն իմանալն է, ոչ թե օրենքը իմանալը, ինչից հետո դատավորը զգուշացրեց անհարգալից չլինել դատարանի նկատմամբ։

 Հայրապետյանը նշեց, որ  Տաթեւիկ Գրիգորյանը այլ մարդկանց ցուցումով է առաջնորդվում։ Տաթեւիկ Գրիգորյանը  զգուշացրեց հանիրավի մեղադրանքներ չհնչեցնել դատարանի հասցեին։ Տիգրան Հայրապետյանը շարունակեց ներկայացնել ինքնաբացարկի միջնորդությունը՝ շրջանցելով այն հատվածները, որոնք հնարավոր է վիրավորեն դատարանի արժանապատվությունը։ Ներկայացված միջնորդությանը միացան պաշտպանական կողմի բոլոր փաստաբանները, մեղադրող կողմը առարկեց միջնորդության դեմ, դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ ներկայացվածը հիմնազուրկ է։ «Փաստաբանը ներկայացնում է, թե դատարանը ութ փաստաբանների բացակայությամբ է նիստ անցկացրել, սակայն այդպիսի որեւէ դեպք չի եղել»։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Մինչ Տիգրան Հայրապետյանի միջնորդություն ներկայացնելը, դատարան էր հրավիրվել գործով վկա Աշոտ Պետրոսյանը, որը ներկայացված միջնորդության պատճառով չկարողացավ հարցաքննվել եւ փաստաբանի խոսքի ընթացքում քնել էր։ 

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ