«Իշխանությունները շահ չեն փնտրում, այլ ընդամենը պրոբլեմ չեն ստեղծում»
«ՀԱՊԿ-ը գլխանց պետքական չի եղել մեզ համար, հույսը դնել Ղազախստանի կամ Ղրղզստանի կամ ռուսի վրա կլինի անմտություն, ու հույսը պիտի դնես քո վրա, մանավանդ եթե որևէ մեկը չի կատարում իր պարտականությունները»,-այսօր ասուլիսին ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը:
Նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ ասում է, որ պետության արտաքին քաղաքականությունը որքան քիչ փոխվի, այնքան լավ: «Այն պիտի լինի կանխատեսելի, իսկ մենք այլընտրանք ունե՞նք: Իշխանությունները շահ չեն փնտրում, այլ ընդամենը պրոբլեմ չեն ստեղծում իրենց համար»,-նկատեց նա:
Վերջինս անդրադարձավ նաև «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքին՝ նշելով, որ երբ առաջ քաշվեց «Ազգ-բանակ» հայեցակարգը, որն Իսրայելում է սկսվել, կարգախոս դրվեց ազգի ու բանակի կապի, բայց այնտեղ կար մեկ այլ կարգախոս՝ զարգացած կամ կրթված ազգ-հզոր բանակ:«Մեզ մոտ հանվեց ինպիսի ազգ ու բանակը, զուգահեռ պիտի դրվի ազգի բարեփոխման խնդիրն, ազգն էլ ունի խնդիր բարեփոխումների»,-նշեց նա: