Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը արդյունավետորեն և դինամիկ զարգանում է, ինչի գործնական արտահայտություններից է նաև Եվրամիության օժանդակությամբ երեկ բացված Բավրայի նորակառույց սահմանային անցակետը: Հանձնակատար Հանի հավաստմամբ, մասնագիտացված ծառայության՝ Սահմանային և առափնյա հսկողության եվրոպական գործակալության […]