03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2, 2017

«Հո, ոչխարի բազար չի…» /տեսանյութ/

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստում  հրապարակվեցին ամբաստանյալների հեռախոսազրույցների վերծանումները: Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նկատեց, որ հնչում են հեռախոսազանգերի վերծանումներ, որոնք գործի հետ բոլորովին կապ չունեն: Դատավորը նկատեց, որ դատախազը կարծում է, որ դրանք կարևոր են գործի համար: «Հո, ոչխարի բազար չի: Կարևոր բաները թողնում ենք»,-ասաց […]

Այսօր կմեկնարկի մարմնամարզության աշխարհի առաջնությունը

Կանադական Մոնրեալ քաղաքում մեկնարկում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու են երեք մարզիկներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Մեր մարզիկները Կանադա են մեկնել Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Նրանք մրցելույթները կսկսեն առաջնության առաջին օրը՝ հոկտեմբերի 2-ին: Նշենք, որ մարմնամարզության աշխարհի առաջնությունն ընթանալու է հոկտեմբերի 2-ից 8-ը: Մրցաշարին […]

ԵԱՀԿ ամերիկացի համանախագահը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու

Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին, տեղեկացնում է ՀՀ-ում Ամերիկայի դեսպանատունը: Տարածաշրջանում գտնվելու ընթացքում Է. Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաև կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների: «ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը Լաս Վեգասում տեղի ունեցած բռնության դեպքերի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Խոր ցավով տեղեկացա Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած բռնության այս ահասարսուռ դրսևորման մասին, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ դարձավ:  Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ […]

«Ալիևն էլ փող տա կվերցնենք…». «Իգլա»-ի գործ/տեսանյութ/

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստում  հրապարակվեցին ամբաստանյալների հեռախոսազրույցների վերծանումները: Լսվեցին ամբաստանյալներ՝ Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի գործով վկաներ Հրաչյա Մայիլյան, Ռոբերտ Աղվանյանի խոսակցությունները : Նշենք, որ խոսակցությունների ժամանակ ոչ մի անգամ չօգտագործվեց «Իգլա» բառը: Երկխոսությունները տարբեր բաների շուրջ են, մի տեսակ կոդավորված: Խոսում էին բեհ […]

Լևոն Արոնյանն ու Արիանան իրենց առաջին համատեղ լուսանկարն են հրապարակել ամուսնությունից հետո /ֆոտո/

Շախմատիստ Լևոն Արոնյանը և ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին իրենց առաջին լուսանկարն են հրապարակել ամուսնությունից հետո, որը վերնագրել են՝ Mister and missus experiencing the hardships of married life:  Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ Արոնյանի ու Արիանա Կաոլինի պսակադրությունը: 

Երիտասարդ հանրապետականները ծանոթանում են առաջնորդության հտմություններին

Սեպտեմբերի 29-ից  հոկտեմբերի 1-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները Ծաղկաձորում մասնակցել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվող «Լիդերների Ակադեմիա Հայաստանում» խորագիրը կրող ծրագրին, որի կազմակերպիչներն էին Հոլանդական ազատական կուսակցությունը, Մաքս վան դեր Շտոլ հիմնադրամը և Էդուարդո ֆրայ հիմնադրամը ։ Ծրագրին մասնակցում էին երիտասարդ կուսակցականներ նաև այլ քաղաքական ուժերից:   Ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետները երիտասարդներին […]

Տարեցների միջազգային օրվա առիթով 100 և բարձր տարիքի երևանցիներին հանձնվել են ավանդական նվերները

Տարեցների միջազգային օրվա առիթով, ինչպես նաև մայրաքաղաքի ծննդյան 2799-ամյակին ընդառաջ, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներն այցելել են 100 և ավելի բարձր տարիքի երևանցիների բնակարաններ: Ավանդույթի համաձայն նրանք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել են մայրաքաղաքի տարեց բնակիչներին Տարեցների միջազգային օրվա առիթով, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն և […]

Անցած շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց

Սեպտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի