29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հո, ոչխարի բազար չի…» /տեսանյութ/

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստում  հրապարակվեցին ամբաստանյալների հեռախոսազրույցների վերծանումները:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նկատեց, որ հնչում են հեռախոսազանգերի վերծանումներ, որոնք գործի հետ բոլորովին կապ չունեն:

Դատավորը նկատեց, որ դատախազը կարծում է, որ դրանք կարևոր են գործի համար:

«Հո, ոչխարի բազար չի: Կարևոր բաները թողնում ենք»,-ասաց ամբաստանյալը:

Դատավորը որոշեց շարունակել վերծանումների ներկայացումը:

Նշենք, որ Արմեն Պողոսյանին  մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ