«Ալիևն էլ փող տա կվերցնենք…». «Իգլա»-ի գործ/տեսանյութ/
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստում հրապարակվեցին ամբաստանյալների հեռախոսազրույցների վերծանումները:
Լսվեցին ամբաստանյալներ՝ Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի գործով վկաներ Հրաչյա Մայիլյան, Ռոբերտ Աղվանյանի խոսակցությունները :
Նշենք, որ խոսակցությունների ժամանակ ոչ մի անգամ չօգտագործվեց «Իգլա» բառը: Երկխոսությունները տարբեր բաների շուրջ են, մի տեսակ կոդավորված: Խոսում էին բեհ տալու, գազի բալոն դնելու միայն մի տեղ նշվեց, որ երկու դյույմանոց տրուբեն արժի 40 հազար:
«Կիրովականում ընտրության մոմենտ կա, ստեղ 2.5 մլն դոլար էին բաժանում, ասինք՝ վեկալենք ու գնանք»:
Վկա Հրաչյա Մայիլյանը մի ձայնագրության մեջ ասաց . «Սաղ շտաբները ֆռում ենք փող տվող չկա, Ալիևն էլ փող տա կվերցնենք, բայց Սերժ Սարգսյանին կընտրենք»:
«Էն տակինը որ չկա, դրա համար չարժի աշխատել, 38 մանեթա գինը, էտի տասով էլ չարժի»,-ասվում էր մի խոսակցության մեջ:
«Երեք հատա պետք, բայց մի հատը դեռ նորմալ չեղավ»,-մի ուրիշ դրվագ խոսակցությունից:
Նշենք, որ Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: