10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին
Գյումրու և հարակից գյուղական համայնքների բազմահարյուր տնակներում և կիսախարխուլ կառույցներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման «Շիրակ կենտրոնի» ամենամյա բարեգործական ձեռնարկը: Կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից զուրկ, մի կերպ գոյատևող հարյուրավոր ընտանիքներ գործազուրկ են, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի համար:
Ձմռան ամիսներին բազմաթիվ ընտանիքների համար էլ վառելիքի հայթայթման վայրեր դառնում են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզների ծխից կարելի է շնչահեղձ լինել:
Նրանց կացարաններում փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով «Շիրակ կենտրոնը» այս ձմռանը ևս նախաձեռնել է վառելիքի բաժանման. «10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» բարեգործական ձեռնարկը:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքում են կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ջերմություն պարգևելու բարեգործական ձեռնարկին միանալու մեր կոչին:
Նվիրատվություններ են կատարել.
1. Հերման Խնդիրեան – ԱՄՆ
2. Վարդան Նազարեան – ԱՄՆ
3. Նարվիկ և Շաքե Փերյաններ– ԱՄՆ
Նվիրատվություններ կարող եք կատարել այս հաշվեհամարներից որևէ մեկին.
Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA,
SWIFT CODE: INJSAM22
AMD – 2051222035941001
EUR – 2051222035941040
RUB – 20512 22035941041
USD – 2051222035941020
ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH
S.W.I.F.T CODE: ASHB AM 22XXX 7 Gay str. GYUMRI,
REPUBLIC OF ARMENIA
USA – 2472601614240020
AMD – 2472601614240000
EUR – 2472603273480000
Հասցե՝ Գյումրի, Մ. Խորենացի 50/4,