12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Գագիկ Խաչատրյանը կկառուցի 3-րդ «Մարիոթը». «Հրապարակ»

Հայաստանը, որը շատ-շատ հարցերում է զիջում Վրաստանին, որոշել է «Մարիոթների» հարցում ոչ միայն չզիջել, այլեւ առաջ անցնել Թբիլիսիից: Հիշեցնենք` Թբիլիսիում կա երկու «Մարիոթ»․ մեկը` «Courtyard», 3-4-աստղանի: Երեւանում եւ Ծաղկաձորում երկու հինգաստղանի շքեղ «Մարիոթների» կողքին առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում` Աֆրիկյանների պանդոկի տեղում (Պուշկինի փողոց) վեր կխոյանա, ինչպես կասեր վարչապետ Կարեն Կարապետյանը` «ներդրումային» նոր ծրագիր` «Courtyard by Marriott»: […]

Իշխան Զաքարյանը ծանր վիճակում է հայտնվել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՎՊ նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը բավականին ծանր վիճակում է հայտնվել: Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանահատվածում՝ 1998-2008թթ, երբ Իշխան Զաքարյանը համարվել է Քոչարյանի ամենամերձավոր մարդկանցից մեկը, զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, իր անունով մի շարք պետական օբյեկտներ եւ հողեր է վարձակալությամբ ձեւակերպել՝ վստահ լինելով, որ վարձակալության […]

Հասան Կոնգո. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շարունակում են լարված մնալ խնամիներ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, ովքեր, ըստ թերթի աղբյուրի, տեւական ժամանակ է՝ իրար հետ չեն շփվում եւ չեն հարաբերվում: Ըստ տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը վաճառել է ոչ միայն եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի անունով գրանցված գազալցակայանը, այլ ուրիշ բիզնես-օբյեկտներ եւս: Ըստ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հոր […]

«Գործ տվեք». Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության նախկին պետ, ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանն armtimes.com-ի հետ զրույցում խոսելով՝ երեկ Վերնիսաժում տեղի ունեցած ինքնադատաստանի եւ նմանօրինակ շատ դեպքերի մասին, նշել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի իմաստը չի տեսնում: «Ես ոստիկանապետի փոփոխություն չեմ տեսնում եւ չեմ ուզում, որ մեղքը լրիվ կապվի ոստիկանության հետ: Այս հանցագործությունների հիմքը սոցիալական խնդիրներն են: Արմատներն, […]

Էլիտան, այդ թվում Աբրահամյանն ու Բեգլարյանը խնջույքի են Մոսկվայում. Հայկական ժամանակ

Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ մի շարք գործող եւ նախկին պաշտոնյաներ՝ այդ թվում Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Բեգլարյանը, հրավիրված են «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքին: Այս մասին գրում է ռուսական մամուլը: Հարսանիքը կայանալու է այսօր՝ սեպտեմբերի 16-ին:  Խնջույքը տեղի է ունենալու «Սաֆիսա» […]

Ղազախստանը հրաժարվում է կիրիլիցայից

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբարև հայտարարել է,որ կիրիլիցան խեղաթյուրում է ղազախերենը… “Ղազախերենում չկա “щ”, “ю”, “я”, “ь” տառերը…Դրանք օգտագործելով մենք խեղաթյուրում ենք ղազախերենը,որի պատճառով էլ անցնում ենք լատինատառ այբուբենին…” Հիշեցմ եմ,որ Ղազախստանի իշխանությունները վերջերս են որոշում կայացրել անցնել լատինատառ այբուբենին… Դպրոցներում այն կսկսվի դասավանդվել 2022 թ-ից… Հետաքրքիր է,տեսնես […]

Վստահեք Աստծո հավատարմությանը

Յուրաքանչյուրիս կյանքում լինում են տխուր օրեր, բայց հետաքրքիրն այն է, որ հաջորդ առավոտ արթնանում ենք բժշկված և թարմացած՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել մի գիշերվա մեջ: Երեմիա մարգարեն ասում է՝ Տիրոջ հավատարմությունը մեծ է, այդ պատճառով էլ մենք ամեն առավոտ նորոգվում ենք: Սիրելինե’ր, եկեք հավատանք այսօրվա խոսքին: Գիշերը` քնելուց առաջ, ոչ թե […]

Պլանային ջրանջատում

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև 22.00-ն  պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական՝ ձախ ափ համայնքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված