Իշխան Զաքարյանը ծանր վիճակում է հայտնվել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՎՊ նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը բավականին ծանր վիճակում է հայտնվել: Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանահատվածում՝ 1998-2008թթ, երբ Իշխան Զաքարյանը համարվել է Քոչարյանի ամենամերձավոր մարդկանցից մեկը, զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, իր անունով մի շարք պետական օբյեկտներ եւ հողեր է վարձակալությամբ ձեւակերպել՝ վստահ լինելով, որ վարձակալության ժամկետները լրանալուն պես կկարողանա առանց դժվարության սեփականաշնորհել դրանք:
Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի հրահանգով հանձնարարվել է հայտնաբերել եւ պետությանը վերադարձնել Իշխան Զաքարյանի անունով ձեւակերպված բոլոր ապօրինի շինություններն ու հողատարածքները, որոնք գտնվում են Երեւանում եւ Կոտայքի մարզում՝ մասնավորապես «Ծաղկաձոր» քաղաքում:
Իշխանությունները հիմա Ի. Զաքարյանին ստիպում են այդ օբյեկտները վերադարձնել պետությանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: