Կարո Փայլանը Հայաստանում է
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում է։ Սա Փայլանի առաջին այցն է Հայաստան: Նա եկել է, որպեսզի մասնակցի սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին: Սեպտեմբերի 19-ին արդեն նա ելույթ կունենա «Հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» թեմայով: