20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Գործ տվեք». Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության նախկին պետ, ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանն armtimes.com-ի հետ զրույցում խոսելով՝ երեկ Վերնիսաժում տեղի ունեցած ինքնադատաստանի եւ նմանօրինակ շատ դեպքերի մասին, նշել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի իմաստը չի տեսնում:

«Ես ոստիկանապետի փոփոխություն չեմ տեսնում եւ չեմ ուզում, որ մեղքը լրիվ կապվի ոստիկանության հետ: Այս հանցագործությունների հիմքը սոցիալական խնդիրներն են: Արմատներն, որ ուսումնասիրեք, կտեսնեք, թե որտեղից է գալիս նախապատմությունը եւ կարծում եմ, որ այդպես էլ պետք է լիներ: Ոստիկանությունը հիմա ոչ միայն բացահայտում է, այլ՝ կանխում»,- ասել է նախկին ոստիկանապետը:

«Ինքնադատաստանի մթնոլորտը նոր չի, դա շատ վաղուց դրված է ժողովրդի մեջ: Իրազեկման մասին հասարակ օրենք էինք ընդունում, տեսաք, թե ինչ եղավ՝ գործ տալ համարեցին: Այդ մտածելակերպի տեր մարդիկ հասարակության մեջ շատ-շատ են եւ ինքնադատաստանի գործողությունները լինում են: Չեն ուզում գործ տալ, որ դիմեին՝ կկանխվեր»,- ասել է Ալիկ Սարգսյանը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ