13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Էլիտան, այդ թվում Աբրահամյանն ու Բեգլարյանը խնջույքի են Մոսկվայում. Հայկական ժամանակ

Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ մի շարք գործող եւ նախկին պաշտոնյաներ՝ այդ թվում Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Բեգլարյանը, հրավիրված են «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքին: Այս մասին գրում է ռուսական մամուլը: Հարսանիքը կայանալու է այսօր՝ սեպտեմբերի 16-ին:

 Խնջույքը տեղի է ունենալու «Սաֆիսա» ռեստորանում, որտեղ մոսկովյան օլիգարխները սովորաբար կազմակերպում են իրենց միջոցառումները: 2016 թ. ամռանը հենց այստեղ էր նշվել Սամվել Կարապետյանի ավագ որդու՝ Սարգսի եւ Սալոմե Կինցուրաշվիլիի միությունը: Ըստ որոշ տեղեկությունների՝ Սամվել Կարապետյանն այդ հարսանիքի համար մոտավորապես 1,5 միլիարդ ռուբլի էր ծախսել: Միայն հարսի կրած թագի արժեքն ավելի քան 300 հազար դոլար է եղել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ