01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Ինչ է քննարկվել Մաքսային միության անդամ երկրների նիստում

Սեպտեմբերի 27-28-ը Երևանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 24-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները: Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը. «Մաքսային […]

Վարչապետը նոր նշանակում է կատարել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Եղիշե Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ: Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 11-րդ կետը՝ Եղիշե Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ»։

Ադրբեջանը խոշոր ռազմական գործողությունների է պատրաստվում. Կիրո Մանոյան

Ադրբեջանը խոշոր ռազմական գործողությունների է պատրաստվում: Եվ ամբողջ նախապատրաստությունը, որ նրանք իրականացնում են ինչպես Նախիջեւանում, այնպես էլ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններին, վկայում է այն մասին, որ Բաքուն խոշոր ռազմական գործողություններ է պատրաստում: Սակայն դա չի նշանակում, որ անպայման պատերազմ կլինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշեց, […]

Ամերիկյան նոր ֆիլմ՝ Հայոց ցեղասպանության մասին

«Ժխտվող ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է», – հավաստում է ամերիկյան անվանի դերասան եւ պրոդյուսեր Մոնթել Ուիլյամսը։ Տեղեկանալով Հայոց ցեղասպանության մասին՝ նա որոշեց բարձրաձայնել խնդիրն աշխարհով մեկ: Նա նշում է, որ հայ ժողովուրդն այնպիսի փորձություններով է անցել, որ կարող է աշխարհից այդ փորձությունների ճանաչումն ակնկալել: Ուիլյամսը որոշում է ֆիլմ ստեղծել, որը թիրախավորում է այդ ճանաչման ճանապարհին կանգնած […]

«Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» որոշման նախագիծը կներկայացվի հանրային քննարկման

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Նշվել է, որ խորհրդի կազմում կատարվել են որոշակի փոփոխություններ: Խորհրդի անդամներին է ներկայացվել «Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա  ծրագրի հաստատման մասին» որոշման նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ […]

Համոզված եմ՝ բոլոր գործոնները հաշվի են առնված. նախարարը՝ Վազգեն Խաչիկյանից

Անցած տարվա ընթացքում կատարվել են յոթ կարևոր քայլեր.  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Դրանցից Դավիթ Հարությունյանն առանձնացրեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը. «Այս օրենք տվել է ողջ գործիքակազմը և հանձնաժողովը հնարավորություն ունի ստանալ տվյալներ տարբեր հանրային ռեգիստրներից, որպեսզի ստուգի արդյոք հայտարարագրերը ներկայացված են ճշգրիտ, և եթե առկա են որոշակի խնդիրներ, […]

Հայկական ազգային կինոակադեմիան կնախագահի Վիգեն Չալդրանյանը

Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի  Մովսիսյանը: Օրակարգում ներկայացված էր երկու հարց՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի ընտրություն և Ամերիկյանի կինոակադեմիայի ամենամյա Օսկար մրցանակաբշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայկական ֆիլմի ընտրություն: Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016թ-ի փետրվար ամսից նախագահում էր  […]

«Վերջին տարիներին աբորտների նվազման միտում է նկատվում»

Հայաստանում ըստ օրենքի՝ կինն է որոշում՝ ցանկանո՞ւմ է հղիությունն ընդհատել, թե՞ ոչ․ ամուսինը, փաստորեն,  այս հարցում որոշում կայացնելու իրավունք չունի Օրենքով չնախատեսված դեպքերում 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը մեր երկրում արգելվում է։ 2016 թվականին ընդունվեց օրենք, ըստ որի՝ պահանջվում է, որ հղիության արհեստական ընդհատման թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց պարտադիր տալ […]

Առաջին անգամ անցկացվում են գյուղական մարզական խաղեր

2017 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» միջոցառումը: Միջոցառումը մեկնարկել է 2017 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում: Առաջին գյուղական խաղերի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 4-ը Վանաձորում: Նշենք, որ ծրագրին մասնակում են գյուղերում բնակվող 20 տարեկանից բարձր տղամարդկանց և 16 տարեկանից բարձր կանանց ՀՀ մարզերի հավաքական թիմերը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի