20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Վերջին տարիներին աբորտների նվազման միտում է նկատվում»

Հայաստանում ըստ օրենքի՝ կինն է որոշում՝ ցանկանո՞ւմ է հղիությունն ընդհատել, թե՞ ոչ․ ամուսինը, փաստորեն,  այս հարցում որոշում կայացնելու իրավունք չունի

Օրենքով չնախատեսված դեպքերում 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը մեր երկրում արգելվում է։
2016 թվականին ընդունվեց օրենք, ըստ որի՝ պահանջվում է, որ հղիության արհեստական ընդհատման թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց պարտադիր տալ վերջնական որոշում կայացնելու համար ժամկետ՝ երեք օրացույցային օր ժամանակ:

Այսօր լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման  ընթացքում  ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նշեց՝   շնորհիվ հսկողության և նոր մեթոդների ներդրման՝ այսօր դրանց թիվը տատանվում է 2500-2800-ի շրջանակներում:

«2016-ին գրանցվել է 2235 ինքնաբեր վիժում: Մեծացել է բժշկական ցուցումներով կատարվող արհեստական ընդհատումների թիվը: Եթե տասը տարի առաջ դրանց թիվը տարեկան կազմում էր 300-400 դեպք, ապա վերջին տարիներին այդ թիվը հասել է 1500-1700-ի: Սա նշանակում է, որ հղիների շրջանում սկրինինգային հետազոտություններ իրականացնելով՝ կարողանում ենք վաղաժամկետ հայտնաբերել պտղի զարգացման արատները»,- ասաց բժիշկը:

Բանախոսը հիշեցրեց՝  մինչև հղիության ընդհատումը՝ կնոջը տրվում է երեք օր ժամանակ, որպեսզի վերջինս վերջնակն որոշում կայացնի։
Հաճախ հենց այդ  երեք օրերի ընթացքում  կանայք հետ են կանգնում  հղիությունն արհեստական ընդհատելու մտքից։

«Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին առկա է աբորտների նվազման միտում: Եթե 2000 թվականին մեկ կնոջը բաժին հասնող աբորտային գումարային գործակիցը կազմել է 2.6, ապա 2005-ին այդ ցուցանիշը իջել է 1.8-ի, 2010-ին՝  0.8-ի, իսկ ահա 2015-ին՝ 0.6-ի: Հատկանշական է, որ աբորտների և ծննդաբերությունների թիվը բավական նվազել է  նաև դեռահասների շրջանում»,-  նշեց բանախոսը՝  ևս մեկ անգամ հիշեցնելո՝վ  հղիության արհեստական ընդհատման հետևանքով առաջացած բարդություններից աշխարհում տարեկան մահանում է շուրջ 70-80 հազար կին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ