13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» որոշման նախագիծը կներկայացվի հանրային քննարկման

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Նշվել է, որ խորհրդի կազմում կատարվել են որոշակի փոփոխություններ:

Խորհրդի անդամներին է ներկայացվել «Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա  ծրագրի հաստատման մասին» որոշման նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցը: 

Նիստի ընթացքում փոխքաղաքապետը մանրամասն պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված բոլոր հարցերին: Վահե Նիկոյանն ընդգծել է նաև, որ պատրաստվում է ավագանու համապատասխան որոշում՝ խորհրդի անվան փոփոխության վերաբերյալ:

Խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են հաշվետվության նախագիծը սահմանված կարգով ներկայացնել հանրային քննարկման:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ