20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Համոզված եմ՝ բոլոր գործոնները հաշվի են առնված. նախարարը՝ Վազգեն Խաչիկյանից

Անցած տարվա ընթացքում կատարվել են յոթ կարևոր քայլեր.  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Դրանցից Դավիթ Հարությունյանն առանձնացրեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը. «Այս օրենք տվել է ողջ գործիքակազմը և հանձնաժողովը հնարավորություն ունի ստանալ տվյալներ տարբեր հանրային ռեգիստրներից, որպեսզի ստուգի արդյոք հայտարարագրերը ներկայացված են ճշգրիտ, և եթե առկա են որոշակի խնդիրներ, ապա բարձրաձայնի հարցը և իրականացնի համապատասխան քայլեր»:

Նա նշեց, այս օրենքով որոշում կայացվեց ընդլայնել այն անձանց շրջանակը, ովքեր պետք է ներկայացնեն հայտարարագրեր:

«Մասնավորապես խոսքը վերաբերում է և հարկային և մաքսային մարմիններին, քննչական ծառայությանը, Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, գնումների բողոքարկման խորհրդի անդամներին: Այս ընդլայնումը պայմանավորված է նրանով, որ կան մասնագիտություններ կամ պաշտոններ, որոնք անմիջականորեն չեն համարվում բարձրաստիճան պաշտոնատար, այնուամենայնիվ, իրենց գործունեության ոլորտում կան կոռուպցիոն ռիսկեր և դա էլ պատճառ դարձավ ընդլայնման համար»,- մասնրամասնեց նախարարը:

Նաև հավելեց, որ առաջարկել են այլ կարևոր քայլեր, որոնք կոչված են լինելու բարձրացնել Կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթությունը:

Ապա խոսելով Վազգեն Խաչիկյանին  ներում շնորհելու մասին՝ նա նշեց.

«Վազգեն Խաչիկյանին  ներում շնորհելու հարցից տեղյակ չեմ, բայց համոզված եմ՝ բոլոր գործոնները հաշվի են առնված»:

Նախարարը վստաահեցրեց, որ Վազգեն Խաչիկյանի համաներման մասին տեղյակ չի եղել, այդ մասին իմացել է միայն կառավարության միջանցքում՝ մինչ ասուլիսին մեկնարկը: Այս պատճառով նա ձեռնպահ մնաց որևէ մեկնաբանություն տալուց:

Նրա խոսքով՝ այժմ դատապարտյալներին կարող է ներում շնորհել միայն հանրապետության նախագահը, իսկ նոր սահմանադրությամբ ներում շնորհելու գործառույթները իրականացվելու է հանձնաժողովի կողմից:

«Նոր սահմանադրությամբ ներում շնորհելու ինստիտուտը փոխվելու է: Հանձնաժողովը քննարկելու է և նախագահին է ներկյացնելու ներում ստացող անձանց տվյալները, իսկ նախագահը կամ հավանություն է տալու դրան, կամ հետ է ուղարկելու հանձնաժողով: Իսկ եթե հանձնաժողովը պնդի, որ պետք է անձին ներում շնորհել, նախագահը կարող է դիմել սահմանադրական դատարան»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ